Հրշեջները մարել են Կողբացի փողոցի սննդի կետում բռնկված հրդեհը
Արտակարգ ՊատահարԵրևանի Կողբացի փողոցի թիվ 75 հասցեում գտնվող արագ սննդի կետում հունիսի 6-ին հրդեհ է բռնկվել:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Խոհանոցում այրվել են էլեկտրական լարեր (մոտ 30 գմ), 2 էլեկտրական վառարան` մասամբ, 1 դուռ, ներսի փայտյա երեսպատումը (մոտ 20 քմ) և կենցաղային իրեր, ջերմահարվել է 2 դուռ:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: