Տարոն Մարգարյանի հերթական ապօրինությունը (տեսանյութ)
VideoԵրևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները բնակիչների բողոքի հիման վրա այցելել են Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադե 33/19 հասցե, որտեղ, ըստ բնակիչների ահազանգների՝ կատարվում է ապօրինի շինարարություն։
Բնակիչները մտավախություն ունեն, որ նոր բազմահարկը, որն այստեղ վեր են խոյացնում կանաչ տարածքի հաշվին՝ փակելու է իրենց շենքերի տեսադաշտը, լուսավորությունը, իրենց երեխաները զրկվելու են խաղահրապարակից։