Արեգ Կյուրեղյանն ազատ արձակվեց
ԻրավունքՔիչ առաջ Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից ազատ արձակվեց «Սասնա Ծռերի» անդամ Արեգ Կյուրեղյանը:
Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը, փոխելով Արեգ Կյուրեղյանի խափանման միջոցը, որոշեց ազատ արձակել դատարանի դահլիճից։
Հիշեցնենք՝ Արեգ Կյուրեղյանի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով: Նա մեղադրվում է «կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելում կրելու, պատանդ վերցնելու և պահելու» մեջ:
Նշենք, որ Արեգ Կյուրեղյանի համար անձնական երաշխավորագրեր էին ներկայացրել ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը և Հրաչյա Հակոբյանը։
Հիշեցնենք՝ նախօրեին փոխվել էր նաև Հայկ Կյուրեղյանի պատժի կրման ռեժիմը: Նա պատիժը կրում է բաց ռեժիմով: