00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արփինեն և երեք հրացանակիրները (լուսանկար)Արմեն Սարգսյանը ժամանել է Թբիլիսի. նա կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալությանըԿԸՀ-ն ամփոփում է ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները. ուղիղ Հրապարակվել են Հայաստանի բնակչության շրջանում հասարակական կարծիքի հետազոտության արդյունքները․ Արման Եղոյան «Միսս Տիեզերք 2018» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին (լուսանկարներ, տեսանյութ)«Հրաշալի համերգ էր»․ Եգոր Կրիդը տեսանյութ է հրապարակել հայաստանյան համերգիցԴաժան ու ողբերգական ավտովթար Գյումրիում. հարսանիքից վերադարձող ընտանիքը վթարի է ենթարկվել․ կան զոհերԼարսը բաց է միայն մարդատարների համար․ կան կուտակված մեքենաներ Աստղագուշակ դեկտեմբերի 16-ի համար Պերիս Հիլթոնը` ուշադրության կենտրոնում (լուսանկարներ)

Դավիթ Համբարձումյանի հայտարարությունը` իր պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին

Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատար Լ. Գրիգորյանին

Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Գ. Ս. Գևորգյանին

Պատճենը` ՀՀ տարածքային կառաճվարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին

Հարգելի պարոն, Սույն թվականի հունիսի 05-ին Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի առանց համարակալման գրությամբ (նշված է քրեական գործի համարը որպես գրության համար) Մասիսի քաղաքապետարան է ուղարկվել Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Գ.Ս. Գևորգյանի 05.06.2018թ. որոշումները թիվ 12200518 քրեական գործի շրջանակներում մեղադրյալների՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանիս և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի պաշտոնավարությունը նշված պաշտոններում ժամանակավոր դադարեցնելու մասին: Սույն գրությամբ տեղեկացնում եմ, որ դատախազի որոշումները Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի պաշտոնավարությունը նշված պաշտոններում ժամանակավոր դադարեցնելու մասին գործող օրենսդրության շրջանակներում հնարավոր չի կատարել հետևյալ հիմնավորմամբ՝ Տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող օրենսդրությունը չի նախատեսում «համայնքի ղեկավարի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման» ինստիտուտ:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը նախատեսում է միայն «համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման» ինստիտուտ (հոդված 26): «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը կարգավորում է միայն այն ինստիտուտը, երբ համայնքի նորընտիր ղեկավարը չի ստանձնել իր պարտականությունների կատարումը և անհրաժեշտ է նշանակել պարտականությունների ժամանակավոր կատարող մինչև ընտրված ղեկավարի կողմից պարտականությունների ստանձնելը(հոդված 27) : Ելնելով վերոգրյալից պարզ է դառնում, որ պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշումը կատարելու որևէ օրենսդրական նորմ և ընթացակարգ չի գործում: Հետևաբար՝ իմ կողմից ինքնակամ, առանց որևէ իրավական ակտ կայացնելու պարտականությունների կատարման ժամանակավոր դադարեցումը կհանգեցնի Մասիս քաղաքում տեղական ինքնակառավարման բացակայությանը և իրավաբանական քաոսի՝ որևէ պետական մարմին Հայաստանում նման դեպքում լիազորված չէ նշանակելու քաղաքապետին փոխարինող անձ:

Դատախազը իմ` որպես Մասիսի քաղաքապետի և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի պաշտոնավարությունը նշված պաշտոններում դադարեցնելու մասին որոշումներ կայացնելիս հիմք է ընդունել միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 4-րդ մասը, 152-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը : Հարկ է նշել, որ Մասիսի քաղաքապետարանը չունի իր կառուցվածքում <վարչակազմ> անվանմամբ կառույց, որին կարող են վերահասցեագրվել վերը նշված որոշումները: ՀՀ քրեական դատավարության 152-րդ հոդվածը կարգավորում է հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու հարաբերությունները: Այս հոդվածի համակարգային վերլուծությունից բխում է, որ այն պետք է դիտարկել մինչեւ 23.03.2018թ. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունումը գործող 26.05.2011թ. «Հանրային ծառայության մասին» օրենքի տրամաբանության շրջանակներում եւ դրա կարգավորումների հետ փոխկապակցված: Այդ մասին է վկայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի «Կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման մասին որոշումն ուղարկվում է նրաաշխատավայրի վարչակազմի ղեկավարին» ձեւակերպումը, ինչը նշանակում է, որ այդպիսի որոշում կարող է կայացվել այն հանրային ծառայողի նկատմամբ, որը զբաղեցնում է ոչ թե ընտրովի, այլ նշանակովի պաշտոն, եւ հետեւաբար դրանով է պայմանավորված որոշումը նրա աշխատավայրի վարչակազմի ղեկավարին ուղարկելը: Համայնքային քաղաքական պաշտոններ զբաղեցնելու, համապատասխան անձանց լիազորությունները դադարեցնելու կառուցակարգերը սահմանված են բացառապես «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է միայն քրեական գործերի վարույթի կարգը (հոդված 1), հետևաբար՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152 հոդվածի պահանջները կարող են իրագործվել՝ կատարվել, միայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում համապատասխան հիմքերի շարքում նշվելուց և ի կատար ածման կարգը սահմանվելուց հետո: Այս միտքը հաստատվում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենգրքի 152 հոդվածի 2-րդ մասի տրամաբանական վերլուծությամբ՝ դատախազի որոշումը կիրառելի չէ ուղղակի, այլ միայն միջնորդավորված՝ այլ մարմնի կողմից որոշում կայացնելու եղանակով:

Համաձայն ՀՀ Սահմմանադրության 6-րդ հոդվածի պետական և տեղական ինքնակառավարման մարմիներն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Ակնհայտ է, որ ես՝ որպես Մասիսի քաղաքապետ ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով լիազորված չեմ կատարելու վերը նշված որոշումների պահանջները, մեր կողմից ինքնակամ եղանակով պաշտոնավարման ժամանակավոր դադարեցումը կհանգեցնի ծանր հետևանքների համայնքի համար, ուստի և ես, և փոխքաղաքապետը պարտավոր ենք շարունակել մեր պարտականությունների կատարումը՝ օրենքով սահմանված կարգով: Պատրաստ ենք ժամանակավոր դադարեցնել մեր պաշտոնավարումը՝ տեղական ինքնակառավարման ոլորտում իրավասու մարմնի կողմից օրենքի հիման վրա կայացված որոշման առկայության դեպքում:

Մասիսի քաղաքապետ` Դավիթ Համբարձումյան

Լրահոս
16 Դեկ
Արփինեն և երեք հրացանակիրները (լուսանկար)Արմեն Սարգսյանը ժամանել է Թբիլիսի. նա կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալությանըԿԸՀ-ն ամփոփում է ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները. ուղիղ Հրապարակվել են Հայաստանի բնակչության շրջանում հասարակական կարծիքի հետազոտության արդյունքները․ Արման Եղոյան «Միսս Տիեզերք 2018» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին (լուսանկարներ, տեսանյութ)«Հրաշալի համերգ էր»․ Եգոր Կրիդը տեսանյութ է հրապարակել հայաստանյան համերգիցԴաժան ու ողբերգական ավտովթար Գյումրիում. հարսանիքից վերադարձող ընտանիքը վթարի է ենթարկվել․ կան զոհերԼարսը բաց է միայն մարդատարների համար․ կան կուտակված մեքենաներ Օրվա խորհուրդըԱստղագուշակ դեկտեմբերի 16-ի համար Պերիս Հիլթոնը` ուշադրության կենտրոնում (լուսանկարներ)Գեղեցիկ զգեստով Իրինա Շեյքը` Իսպանիայում (լուսանկարներ)Գործադուլ ՇՊՀ ավագ դպրոցում. աշխատակիցներն իրենց պարգևավճարներն են պահանջում (տեսանյութ)«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստի գեղեցկուհի կինը (լուսանկարներ)Մանրամասներ 6 տարի առաջ Ջրվեժում հնչած կրակոցների դեպքից (տեսանյութ) Գեղեցկուհի Դակոտա Ջոնսոնը` մարզասրահ գնալիս (լուսանկարներ)Պիզելիի գոլը` լավագույնը Ղազախստանի առաջնությունում (տեսանյութ)Պարոնա՛յք, խնդրո՛ւմ եմ, ազատե՛ք քաղաքական դաշտը նավթալինի հոտիցՈվ է Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն ԱբրահամյանըԱԱԾ-ն կարճել է Շմայսի գործըԲենզեմայի գոլը հաղթական էր «Ռեալ»-ի համար (տեսանյութ)Անգլիայի առաջնության՝ ամսվա լավագույն գոլը (տեսանյութ)ԵՄ գագաթնաժողովին Յունկերը խառնում է աշխատակցուհիներից մեկի մազերը (տեսանյութ)Հմայիչ Մելիսա Խիմենեսը (լուսանկարներ)Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Սպիտակցի Հայկոն՝ իր մասնակցությամբ վրաերթի մասին (տեսանյութ)Բնակարանային գողություն Իջևանում. կասկածյալը հարևանն է (տեսանյութ) ԱԱԾ-ում այսուհետ թեժ գիծ է գործելու«Չիստկա» քաղաքական դաշտում Միհրան Հարությունյանը 2-րդ հաղթանակն է տոնել MMA-ում Հայկական բանակի «ամենախարիզմատիկ հրամանատարը» Ֆերդինանդ Կարապետյանը մաստերս մրցաշարի որակավորման փուլից դուրս մնացԷջմիածնի քաղաքապետը՝ իր գործելաոճի ու «իրար հետ չբռնող» փաստաթղթերի մասինՆարեկ Սարգսյանն առաջիկայում կվերադառնա Հայաստան ու կկանգնի դատարանի առաջ. ԱԱԾ տնօրեն Հրանտ Մելքումյանը Լոնդոնի մրցաշարի առաջատարից հետ է մեկ միավորով Արթուր Վանեցյանը շահագրգռված է, որպեսզի Քոչարյանի փաստաբանները հնարավորինս շուտ դիմեն ՄԻԵԴ Ինչպես է Արմավիրի «գերխնայող» քաղաքապետը լուծել տոնական զարդարանքի հարցը ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայինՓոխադարձ մեղադրանքներ, թեժ մթնոլորտ. Նկարիչների միությունը նոր նախագահ է ընտրում Ջիգարխանյանի նախկին կինը ուղիղ եթերում ցույց է տվել իր մերկ լուսանկարները«Լուսավորը Հայաստանը» եղել է ու կմնա կեղծ ընդդիմություն, Մարուքյանն էլ՝ չկայացած գործիչ (տեսանյութ) Հայտնաբերվել է Երևանում 10-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած 68-ամյա տղամարդըԻնչպես է ձեռք բերվել Երևանի տոնածառը. բացահայտումներԲուդապեշտում բողոքի ակցիաներ են (տեսանյութ) «Ալաշկերտի» գլխավոր մարզիչը կվերապատրաստվի Բելգիայում Դրամի գլխին սև ամպեր են կուտակվումՕզբիլիսը մասնակցել է «Վիլհեմ-2»-ի խաղինԿաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել. 2 հոգի բերվել է ոստիկանություն Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ»-ի և ոստիկանության միջև Բիշարյանի դուստրը` ՕԵԿ փոխնախագահ. փոփոխություններ՝ կուսակցության ղեկավար կազմում
Ամենադիտված
Այսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ ՇարմազանովՏոներից հետո այնպիսի փաստեր են ներկայացնելու Փաշինյանին, որ բոլորը շոկի ենթարկվենՈրքան ձայն են հավաքել ՀՀԿ-ի առաջին դեմքերն ու ովքեր են կուսակցության ամենառեյտինգային թեկնածուներըՀայտնի են ԲՀԿ ռեյտինգայինները. ցուցակը գլխավորում է Էդուարդ Բաբայանը Իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ․ Լևոն Քոչարյանը՝ Սերժ ԹանկյանինTOP 50 ռեյտինգային թեկնածուներըԼևոն Մնացականյանին ազատել են աշխատանքից․ Hraparak.amՍենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ Բոլոր ռեյտինգայիններից ամենաշատ ձայն ստացել է Սասուն Միքայելյանը. 1-ին հնգյակը հայտնի է Ռուբեն Վարդանյանի առաջարկը Նիկոլ Փաշինյանին
Այսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ Շարմազանով«Ես կամ»-ի բացառիկ հյուրը Գագիկ Ծառուկյանն է (տեսանյութ)Շմայսին ծեծի են ենթարկելՏոներից հետո այնպիսի փաստեր են ներկայացնելու Փաշինյանին, որ բոլորը շոկի ենթարկվենՈրքան ձայն են հավաքել ՀՀԿ-ի առաջին դեմքերն ու ովքեր են կուսակցության ամենառեյտինգային թեկնածուներըՀայտնի են ԲՀԿ ռեյտինգայինները. ցուցակը գլխավորում է Էդուարդ Բաբայանը Ինչպես է Նիկոլ Փաշինյանը «Հայեր ջան, դուխով»-ի տակ տժժում հայկական հարսանիքին (տեսանյութ)Ռուսաստանաբնակ օլիգարխները բոյկոտել են Համահայկական հիմնադրամի հանգանակությունը Իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ․ Լևոն Քոչարյանը՝ Սերժ ԹանկյանինՎրաստանում հայուհին փողոցից 37 000 դոլար է գտել, և այն վերադարձրել տիրոջը
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըՆիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են «Մայնինգ» Ֆերմայի բացման արարողությանը (տեսանյութ) Դեղին խոզի տարի․ ինչպես դիմավորել 2019 թվականըԱյսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ Շարմազանով«Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Գագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)«Ես կամ»-ի բացառիկ հյուրը Գագիկ Ծառուկյանն է (տեսանյութ)Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել