Ռոնալդուն նշել է իր երկվորյակ երեխաների 1-ամյակը (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերDaily Mail-ը նշում է, որ հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ընտանիքի հետ նշել է իր երկվորյակների՝ դուստր Էվայի և որդի Մատեոյի ծննդյան առաջին տարեդարձը, ինչի կապակցությամբ մարզիկը համատեղ ընտանեկան լուսանկար է հրապարակել:
Լուսանկարում 33-ամյա ֆուտբոլիստը իր երկվորյակների, ավագ որդու ու կնոջ՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսի հետ՝ լողավազանում են: Իսկ հետին ֆոնին՝ ճոճաթոռի մեջ, պառկած է նրա ամենակրտսեր երեխան՝ Ալանա Մարտինան:
«Իմ փոքրիկները՝ Էվան ու Մատեոն, տոնում են իրենց ծննդյան առաջին տարեդարձը: Շնորհավորում եմ, ի՛մ սիրելիներ»,-լուսանկարը մակագրել է մարզիկը:
Նշենք նաև, որ Ռոնալդուն ունի 4 երեխա, որից 3-ը ծնվել են փոխնակ մոր միջոցով: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ցանկանում է ունենալ 7 երեխա: