Մի քիչ հեռվից գամ․ Սասուն Միքայելյանը՝ «Նորատուսցի Ալիկի» հետ կապի մասին (տեսանյութ)
Քաղաքական«Անձնապես չեմ ճանաչում Ալիկ Բանդուրյանին (Նորատուսցի Ալիկ)»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ վերջինիս համար միջնորդություն է ներկայացրել:
Նա ընդգծեց՝ հասկանալով, թե ինչ է կատարվում բանտերում, որոշել է ընդառաջ գնալ խնդրանքին. «Եթե իմանայի, որ հարցը նման հանրային հնչեղություն կստանար՝ չէի ստորագրի, որովհետև հանրության կարծիքն ինձ համար թանկ է»,- ասաց նա:
Անդրադառնալով խոսակցություններին, թե հնարավո՞ր է ԵԿՄ նախագահ դառնա, Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Աղաչեն էլ՝ ԵԿՄ նախագահ չեմ դառնա»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: