Նախարարությունում «շունը տիրոջը չի՞ ճանաչում»
АналитическийՕրերս գրել էինք, որ Սփյուռքի նախարարի խորհրդական նշանակված Վաղարշակ Հակոբյանը չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը, քանի որ 27 տարեկան է, իսկ օրենսդրությամբ այդ պաշտոնում կարող էր նշանակվել միայն 30-ը բոլորած ՀՀ քաղաքացին: Նախարարությունը, սակայն, ի սկզբանե հայտարարել էր, որ օրենսդրության որևէ խախտում չկա: Հիմա էլ մտափոխվել են և որոշել ընդունել սեփական կոպիտ սխալը, դա անվանելով «շփոթմունք»: Թե երբվանից է օրենքի չիմացությունը համարվում «շփոթմունք»՝ դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ նախարարությունում «շունը տիրոջը չի ճանաչում», կամ էլ Սփյուռքի նախարարությունում օրենքից վեր է դասվում սեփական խնամի-ծանոթ-բարեկամներին ամեն գնով պաշտոնի խցկելը: Հուսանք՝ նման «շփոթմունքներ» այլևս չեն լինի, թե չէ հանրության մոտ կարող է նախկին իշխանություններից դեժավյու առաջանալ…