00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Խորվաթիան ջախջախեց Արգենտինային և ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր (տեսանյութ, լուսանկարներ)Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի 8 թիմԻ՞նչ են նշանակում համընդհանուր խուզարկություններն ու ձերբակալությունները. մեկնաբանում է իրավապաշտպանը Մբապեն հաղթանակ բերեց Ֆրանսիայի ընտրանուն (լուսանկարներ, տեսանյութ)Շվեդների հետ խաղը լարված է լինելու. ՀյումելսՖրանսիա-Պերու. մեկնարկային կազմերը հայտնի ենԱռյուծին շոյել փորձած զբոսաշրջիկը հազիվ է փրկվել գիշատչի հարձակումից (տեսանյութ) Դանիա-Ավստրալիա` 1:1 (տեսանյութ)Քիմ Քարդաշյանը դարձել է իր ամուսնու մոդելը (լուսանկարներ) Արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Դանիելյանը

Ժամանակաչափը միացվեց. Փաշինյանի պահուստային տարբերակները

Հայաստանում անչափ հետաքրքիր ներքաղաքական իրավիճակ է ձևավորվել: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իշխանության են եկել, ձեւավորել նոր կառավարություն, իսկ Ազգային ժողովում մինչեւ երեկ դեռեւս բացարձակ մեծամասնություն՝ իշխանություն էր Հանրապետականը: Եւ, բնականաբար, այս ճգնաժամի, հակադրության լուծման բանալին արտահերթ ընտրություններն են: Սակայն ակնհայտ է, որ ՀՀԿ-ն ամեն գնով կցանկանա երկարաձգել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության աշխատանքն ու ընտրությունների հնարավոր ժամկետները: Կասկած չկա, որ այսօր էլ Հանրապետականը չի խոչընդոտելու Փաշինյանի բերած կառավարության ծրագրի ընդունմանը, այդպիսով փակելով դեպի արտահերթ ընտրությունները տանող ևս մեկ ճանապարհ:
  
Թվում է, թե արտահերթ ընտրությունների հասնելու միակ սահմանադրական ճանապարհն այս դեպքում Փաշինյանի հրաժարական տալն է, ինչից հետո խորհրդարանը պետք է կրկին բարդ պրոցեդուրայով կատարի վարչապետի ընտրությունը: Միևնույն ժամանակ, այս դեպքում առաջանալու են անխուսափելի ռիսկեր և ականներ, օրինակ՝ ՀՀԿ-ն անգամ քաղաքական համաձայնության ձեռքբերման դեպքում կարող է մտափոխվել և վարչապետի ընտրության ժամանակ հանդես գալ սեփական թեկնածուով: Այստեղ էլ վերհիշենք այն վարկածը, որ հանրապետական մի շարք պատգամավորներ կուսակցությունից դուրս են եկել ՀՀԿ-ի հետ համաձայնեցված և կարող են հենց այդ պահին միահամուռ կերպով իրենց քվեն տալ նախկին կուսակից ընկերներից որևէ մեկին: Այս պարագայում գործը կարող է չհասնել անգամ Փաշինյանի կաբինետին անվստահություն հայտնելուն: Սա քաջ գիտակցելով՝ ինքը՝ Փաշինյանն էլ դեմ չէ, որպեսզի կառավարության ծրագիրն այս պահին ընդունվի:
  
Ի դեպ, վարչապետի հրաժարականը միակ սահմանադրական ճանապարհը չէ, որով այսօրվա իշխանությունները կարող են հասնել արտահերթ ընտրությունների անցկացմանը: Դիտարկենք հավանական այլ տարբերակներ ևս: Դիցուք՝ Սահմանադրության հոդվածներում փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով` 70 ձայնով: Եվ համապատասխան նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը` առնվազն 26 պատգամավոր, կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող հարյուր հիսուն հազար քաղաքացի: Ստացվում է, որ Սահմանադրության հոդվածները փոփոխելու նախաձեռնությամբ ազատորեն կարող են հանդես գալ թե՛ կառավարությունը, թե՛ պատգամավորները. 26 ստորագրություն հավաքելը խնդիր չի լինի: Այդ նույն հոդվածի համաձայն` եթե Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ԱԺ-ն չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով` 63 ձայնով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի:
 
 
Ստելլա Խաչատրյան
դիտվել է 16373 անգամ
Լրահոս
22 Հուն
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի ունեցվածքը. «Փաստ»Հայկ Կոնջորյանի ունեցվածքըԿոնֆլիկտ Մանվելի Գրիգորյանի ընտանիքում. «Հրապարակ»Մոտ 200 կգ ոսկի, որից միայն 50 կգ-ը պատկանել է Մանվել Գրիգորյանին. «Ժամանակ» ԵԿՄ գրասենյակում թեժ վեճ է ծավալվել. բանը ձեռնամարտի չի հասել ընկերների շնորհիվ «Հրապարակ»«Հայաստանը թալանի առումով իսկական Կլոնդայքն է». «Փաստ»Կոմունալ վարձերը մարելու համար, ծախսը ցրել են բնակիչների վրա. «Հրապարակ»«Փաշինյանը անընդհատ նեղացնում է գործընկերներին». «Փաստ»«Չի բացառվում, որ սոցցանցերի «լայվերն» էլ մի օր նմանվեն սերիալների». «Փաստ»Կնոջ բնավորության գաղտնիքները՝ ըստ նրա ծննդյան ամսի Վոլոչկովան նոր՝ մերկ լուսանկար է հրապարակել Նարեկ Աբգարյանը ` առաջիկա մենամարտի մասին (տեսանյութ)Ո՞վ է Հենրիխ Մխիթարյանի ընտրյալը (լուսանկարներ) Հայտնի է Արգենտինա-Խորվաթիա խաղի լավագույն ֆուտբոլիստըԽորվաթիան ջախջախեց Արգենտինային և ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր (տեսանյութ, լուսանկարներ)Լևոն Արոնյանը երկրորդ տեղով է ընթանում Փարիզի «Grand chess tour»-ում Հայտնի է, թե Պուտինն ու Թրամփը երբ կհանդիպենՉինաստանում լուսանկարել են նորացված Volkswagen Passat B8- ը (լուսանկարներ)Տենաս ԱԱԾ-ն, կամ Ոստիկանության ՀԿԳՎ-ն դիմակներով, ե՞րբ ա գնալու Մովսես Հակոբյանենց տունԿառավարությունը, այնուամենայնիվ, կոմպրոմիսի գնացել է Ծառուկյան դաշինքի հետ Հանդիսավոր միջոցառում ոստիկանության զորքերի կազմավորման 26-ամյակի առթիվ (տեսանյութ, լուսանկարներ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ. Լավրով Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի 8 թիմԻ՞նչ են նշանակում համընդհանուր խուզարկություններն ու ձերբակալությունները. մեկնաբանում է իրավապաշտպանը Շմայսը տեղափոխվել է ԱԱԾ․ նոր մանրամասներ խուզարկությունից (լուսանկարներ) Armtimes.com Վարչապետը «Վեոլիա»-ի փոխնախագահի հետ քննարկել է ֆրանսիական ընկերության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր «Կաշը գնաաաաաց». Կարգին ՀայկոՉարաշահումներ պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացում Մբապեն հաղթանակ բերեց Ֆրանսիայի ընտրանուն (լուսանկարներ, տեսանյութ)Բրյուսելում կայացել է Հայաստան - Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը Կեսգիշերն անց հրավառություն իրականացրած օտարերկրացի ուսանողները հրավիրվել են ոստիկանություն «Սաշիկ»-ին պատկանող ընկերությունը 2 միլիոն դոլար է հափշտակել (տեսանյութ)Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է անօդաչու թռչող սարքեր կիրառել 2011 թվականից ԱԱԾ-ն այս պահին Շմայսի բնակարանում է ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային Խոշոր չափերով գողություն Երևանում գործող գրասենյակներից մեկից Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Մասիսի քաղաքապետը կմնա ազատության մեջՀՔԾ-ն կարճել է բողոքի ցույցերի օրերին Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթը Փաշինյանը դեռևս շարունակում է գործել ոչ թե իբրև պետական գործիչ, այլ ամբոխի տրամադրություններին տուրք տվող ցուցարար ԱՄՆ-ն հինգերորդ սերնդի կործանիչները Թուրքիային կհանձնի (տեսանյութ) Շվեդների հետ խաղը լարված է լինելու. ՀյումելսՖրանսիա-Պերու. մեկնարկային կազմերը հայտնի ենՌոնալդուի նոր ցուցանիշըՆերկայացվել է բոլորովին նոր BMW 8 Series Coupe-ն (տեսանյութ, լուսանկարներ) Առյուծին շոյել փորձած զբոսաշրջիկը հազիվ է փրկվել գիշատչի հարձակումից (տեսանյութ) Դանիա-Ավստրալիա` 1:1 (տեսանյութ)Քիմ Քարդաշյանը դարձել է իր ամուսնու մոդելը (լուսանկարներ) Արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Դանիելյանը
Ամենադիտված