Բակո Սահակյանը ներկայացրել է Արցախի նոր պետնախարարին ու ֆինանսների նախարարին
ՔաղաքականՆախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին այցելել է Արցախի Հանրապետության պետնախարարի աշխատակազմ ու ֆինանսների նախարարություն եւ համապատասխան գերատեսչությունների աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ ղեկավարներին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը Գրիգորի Մարտիրոսյանին եւ Արթուր Հարությունյանին, մաղթել է արդյունավետ աշխատանք:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին երկարամյա աշխատանքի համար՝ նրան ցանկանալով հաջողություններ:
Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին հայտնել էր պաշտոնից հեռանալու մասին: Արցախի նախագահի հրամանագրով՝ այդ պաշտոնին էր նշանակվել
Գրիգորի Մարտիրոսյանը՝ ազատվելով Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից։Իսկ Արթուր Հարությունյանը նշանակվել էր Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար։