Հանցագործին հայտնաբերել են տան բետոնե հատակի տակ (տեսանյութ)
ВидеоThe Daily Mail-ը հաղորդում է, որ Բրազիլիայում ոստիկանությունը տան բետոնե հատակի տակ հայտնաբերել է նարկոդիլերի, որը երեք տարի գտնվել է հետախուզման մեջ:
Իրավապահ մարմիններն անանուն ահազանգ են ստացել 39-ամյա Ժան Գոմեշ Չիոլայի գտնվելու վայրի մասին: Նրանք մեկնել են նշված վայր, որտեղ բնակվում է տղամարդու 20-ամյա որդին: Վերջինս երկար ժամանակ չի բացել դուռը, և ոստիկաններն ուժով ներս են մտել ու զննել տարածքը:
Արդյունքում՝ ուժայինները տարբերվող սալիկ են գտել ննջասենյակի անկյունում՝ մահճակալի տակ, և, բարձրացնելով այն, հայտնաբերել որոնվող հանցագործին:
Նշվում է, որ Չիոլան անմիջապես հանձնվել է: Հատկանշական է, որ տունը, որում հայտնաբերել են տղամարդուն, գտնվել է ընդամենը 10 կմ հեռավորության վրա նրա բանտակության վայրից, որից նա փախել է 2015 թվականին: