Շիրակի մարզում գործող «Կարկաչան» հյուրանոցային համալիրի աշխատակիցը կասկածվում է հյուրանոցի առանձնասենյակներում աղջիկներին մարմնավաճառության դրդելու մեջ
АрменияSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Մուշի, Ախուրյանի և Կումայրիի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները 6-րդ գլխավոր վարչության ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են հրավիրել Շիրակի մարզի բնակիչներ՝ 38-ամյա Անահիտ Վ.-ին, 47-ամյա Հռիփսիմե Ղ.-ին, 43-ամյա Մարիամ Մ.-ին, 31-ամյա Նունե Մ.-ին և 30-ամյա Վարդուհի Ա.-ին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ Գյումրի քաղաքի բնակչուհի՝ 53-ամյա Նարինե Ս.-ն Գյումրիում գործող հյուրանոցային համալիրներից մեկում նշված անձանց տրամադրել է առանձնասենյակներ և հանդես է եկել որպես միջնորդ, որպեսզի այդ կանայք հյուրանցում հաճախորդների հետ զբաղվեն մարմնավաճառությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։