Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ուղևորուհու սպառնալիքների պատճառով (տեսանյութ)
ՏեսանյութերՄելբուռն-Պերտ չվերթը, որն իրականացնում էր Virgin Australia ավիաընկերության ինքնաթիռներից մեկը, արտակարգ վայրէջք է կատարել Ադելաիդա քաղաքի օդանավակայանում՝ ուղևորներից մեկի սպառնալիքների պատճառով:
ABC հեռուստաալիքի հաղորդմամբ, օդ բարձրանալուց մեկ ժամ անց ուղևորուհիներից մեկն ասել է, որ վատ է զգում իրեն: Նա պահանջել է իջեցնել օդանավը՝ սպառնալով հակառակ դեպքում սպանել մարդկանց:
Երբ օդանավը վայրէջք է կատարել Ադելաիդայի օդանավայականում, կնոջը բերման են ենթարկել ոստիկանության աշխատակիցները։ Ավելի ուշ օդանավը շարունակել է ճանապարհը: