Ողջ-ողջ թաղված նորածինը կենդանի է մնացել (տեսանյութ)
Այլ«Լենտա»-ն գրում է, որ Բրազիլիայում նորածինը, ում սխալմամբ մահացած են համարել, 8 ժամ հողի տակ անցկացնելուց հետո ողջ է մնացել։
Երեխան հայտնաբերվել է երկու ոստիկանի կողմից. նրանք գետնի տակից ձայներ են լսել և սկսել են փորել: Մոտ 50 սանտիմետր խորության վրա նրանք տեսել են փոքրիկ աղջկա մարմինը:
Տեղի ոստիկանները ենթադրել են, որ երեխայի բոլոր ոսկորները կոտրված են և անմիջապես հասցրել են նրան հիվանդանոց: Բժիշկները երեխային տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք և հավաստիացրել, որ այժմ նրա վիճակը կայուն է: Ոստիկանության տվյալներով, որն արդեն հետաքննություն է նախաձեռնել՝ աղջկա մայրը 15-ամյա հնդկական ծագման մի բրազիլացի աղջիկ է:
Նա պատմել է, որ երկունքի ցավերն իր մոտ սկսվել են լոգարանում, և երեխան գլխի վրա վայր է ընկել: Ծնունդից հետո երեխան լաց չի եղել, ուստի 57-ամյա տատիկը կարծել է, որ երեխան մահացել է: Կինը խորհուրդ է տվել աղջկան հետևել ավանդույթներին և թաղել երեխային կտորի մեջ փաթաթած: Ոստիկանապետը խոստովանել է, որ միջադեպը հրաշք է համարում: