Իրանական ավիաուղիները դադարեցրե՞լ են դեպի Երևան չվերթները
SocietyՔիչ առաջ սոցիալական ցանցում ահազանգ եղավ, թե իրանական ավիաուղիները դադարեցնում են չվերթները դեպի Երևան: Այն ուղեկցվեց՝ «սպասեք դիվանագիտական հարաբերությունների խզման և փակ սահմանին»,- տեսակետներով: Շատերն այն կապեցին թավշյա հեղափոխություն իրականացրած նոր իշխանությունների հետ՝ ըստ երևույթին փորձելով ընդգծել այն հանգամանքը, թե նորերի մոտ չի ստացվում սերտ կապեր պահել Իրանի հետ:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանի հետ՝ պարզելու՝ իսկապե՞ս դադարեցվել են թռիչքները, թե՝ ոչ:
«Չվերթներն իրականանում են: Ընդամենը 5 չվերթ է չեղարկվել, ինչն ավիացիայում բնականոն երևույթ է: Մնացած բոլոր չվերթներն իրականանում են: Այսնիքն՝ ամսվա ընթացքում 5 չվերթ չի իրականանալու»,- ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը: