Դատավորների հանգիստը հետաձգվում է այնպես, ինչպես քաղբանտարկյալների դատավարությունը
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր՝ հունիսի՝ 8-ին, ընթանում էր Նորք Մարաշում ձերբակալված զինված խմբի գործով հերթական դատական նիստը։ Այն, սակայն, մեկ շաբաթով հետաձգվեց։ Ամբաստանյալների աջակիցները, ովքեր սպասում էին դատարանի դիմաց, վրդովվեցին և բողոքի ակցիա սկսեցին։
Նրանք փակել են Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մուտքերը։
«Այս պահից սկսած՝ փակվում են այս շենքի բոլոր ելքերը, այս շենքից իրավունք չունեն դուրս գալու դատավորներն այնքան ժամանակ, մինչև հստակ չձևակերպվի իրենց որոշումը՝ ազատ արձակել քաղբանտարկյալաներին։ Հետաձգվում է նրանց տուն գնալը, ընդմիջումը, հանգիստը այնպես, ինչպես նրանք հետաձգեցին դատավարությունը»,- հայտարարում են ցուցարարները։
Դատարանի մերձակայքում, «Ռոսսիա մոլ»-ի մոտակայքում այս պահին լարված իրավիճակ է։