00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Լեհաստան-Կոլումբիա խաղի լավագույն խաղացողը հայտնի էԱրոնյանը Փարիզի մրցաշարում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականըԹուրքիայի խորհրդարանը երկու հայ պատգամավոր կունենաԿոլումբիան խոշոր հաշվով հաղթեց Լեհաստանին (տեսանյութ)Էրդողանը Թուրքիայի նախագահական ընտրություններում կրկին հաղթանակ է տանում. նախնական արդյունքները«Դուխով» մակնշմամբ արկղերը խիստ պահանջարկ են վայելում ռուսատանաբնակ հայերի շրջանում Պարզվել է «Դիվա» գիշերային ակումբում ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը«Նիկոլ, վարչապե՛տ»․ բղավում են Պերուի երկրպագուները (տեսանյութ)Թուրքիայում ընտրելու գործընթացն ավարտված է. ահազանգեր կան քրդաբնակ շրջաններում լուրջ ընտրախախտումների մասինԽոշոր չափի գումարների յուրացման մեջ մեղադրվող Խաժակ Աղաբեկյանն ազատվել է պաշտոնից (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի պատասխանը Նիկոլ Փաշինյանին

2rd.am-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին հարց է ուղղել

– Պարոն Սողոմոնյան, նախօրեին, ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս, վարչապետ Փաշինյանը անդրադարձավ ղարաբաղյան կարգավորման թեմային: Մասնավորապես, նա հյատարարեց, որ Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցությունները չեն կարող լիարժեք և արդյունավետ համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը: «Այն որ Արցախը հակամարտության լիարժեք կողմ է, հաստատվել է 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի շրջանակներում և մինչև 1998 թվականը բանակցային գործընթացը տեղի է ունեցել հենց այս ձևաչափով: 1998 թվականից հետո Հայաստանի ներկայացուցիչները բանակցել են նաև Ղարաբաղի անունից: Ճիշտ են արել, թե սխալ, ուրիշ խնդիր է, բայց դրա համար ունեցել են պատճառ: Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուց առաջ եղել է Ղարաբաղի ընտրված նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը Արցախի ինքնապաշտպանության շարժման կազմակերպիչներից էր: Եվ հետևաբար, նրանք կարող էին ունենալ կամ իրենց վերագրել Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ՝ անկախ նրանից, թե մենք բոլորս դրան ոնց ենք վերաբերվում: Նույն բանը չեմ կարող անել ես»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Փաշինյանի այս հայտարարությունը:

 

– Ես չէի ուզենա հանդես գալ երկարաշունչ մեկնաբանությամբ, իսկ դրա վտանգն այստեղ կա` և թեման է շատ ընդգրկուն, և համատեքստն է բավականին լայն: Կսահմանափակվեմ երեք կարճ կետով:

1. Նախ, հիշեցնեմ պարոն Փաշինյանին, որ ԼՂՀ-ն դադարել է ուղղակիորեն մասնակցել բանակցություններին ոչ թե 1998, այլ դեռևս 1996 թվականից, երբ Հայաստանի իշխանությունները ինչ-ինչ պատճառով համաձայնել են դրան: Համապատասխան պատմական նյութերը ես մի քանի անգամ հրապարակել եմ մամուլում, դրանք հասանելի են:

2. Անցած տարիներին կարգավորման գործընթացը մշտապես ընթացել է երեք հարթություններում: Դրանք են. երկու բանակցային գործընթացները և մոնիտորինգի միջոցով զինադադարի պահպանմանն ուղղված ջանքերը: ԼՂՀ-ն ուղղակիորեն ներգրավված է եղել ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերի և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գործողությունների մեջ:

ԼՂՀ-ն ուղղակիորեն ներգրավված չի եղել ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ձևաչափում: Այստեղ ԼՂՀ շահերը պաշտպանել է ՀՀ նախագահը` համաձայնեցնելով իր գործողությունները ԼՂՀ նախագահի հետ: 10 տարի Ռոբերտ Քոչարյանը, ունենալով ԼՂՀ առաջին նախագահի կարգավիճակ, այնուամենայնիվ կտրականապես մերժել է նախագահների հանդիպումների ձևաչափում ԼՂՀ իշխանություններին փոխարինելու հնարավորությունը:

Մշտապես ընդգծվել է, որ ոչինչ չի կարող վերջնականապես համաձայնեցված համարվել, քանի դեռ Ղարաբաղը չի տվել իր համաձայնությունը, իսկ վերջնական փաստաթուղթը պետք է վավերացվի նաև ԼՂՀ ներկայացուցչի կողմից:

Այնպես որ, ԼՂՀ-ն ըստ էության ներգրավված է բանակցային գործընթացում, թեև ոչ լիարժեք ձևով:

3. Միանշանակ ողջունելի է նոր իշխանությունների մղումը` ԼՂՀ-ն դարձնել նաև նախագահների միջև առկա բանակցային ձևաչափի մասնակից: Իհարկե, պետք է ձգտել բոլոր գործընթացներում Ստեփանակերտի ուղիղ և լիարժեք մասնակցությանը:

Լավագույնը կլիներ ԼՂՀ և Ադրբեջանի ուղիղ բանակցությունների ձևաչափը, որը առավել ճշգրիտ կարտացոլեր հակամարտության էությունը: Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին: Այլ հարց է, թե որքանով դա իրագործելի նպատակ է, գոնե այսօր: Եվ մեկ այլ հարց է, թե ինչ հետևանքների կբերի ՀՀ իշխանությունների փաստացի հրաժարումը խաղաղ բանակցություններից:

դիտվել է 52871 անգամ
Լրահոս
25 Հուն
Լեհաստան-Կոլումբիա խաղի լավագույն խաղացողը հայտնի էՖեդերերի հաղթարշավը ընդհատվեցԱրոնյանը Փարիզի մրցաշարում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականըԹուրքիայի խորհրդարանը երկու հայ պատգամավոր կունենաԿոլումբիան խոշոր հաշվով հաղթեց Լեհաստանին (տեսանյութ)Կրակագույն բիկինիով Բելլա Հադիդը հիացրել է իր շքեղ կազմվածքով (լուսանկարներ) Էրդողանը Թուրքիայի նախագահական ընտրություններում կրկին հաղթանակ է տանում. նախնական արդյունքները«Դուխով» մակնշմամբ արկղերը խիստ պահանջարկ են վայելում ռուսատանաբնակ հայերի շրջանում Պարզվել է «Դիվա» գիշերային ակումբում ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունըՊոգբայի համար այս աշխարհի առաջնությունը կարող է լինել վերջինը«Նիկոլ, վարչապե՛տ»․ բղավում են Պերուի երկրպագուները (տեսանյութ)Ռոման Բերեզովսկին կմասնակցի Լեգենդների խաղին (տեսանյութ)Լուսինե Թովմասյանի և ամուսնու սելֆին Թուրքիայում ընտրելու գործընթացն ավարտված է. ահազանգեր կան քրդաբնակ շրջաններում լուրջ ընտրախախտումների մասինՃապոնիա-Սենեգալ 2:2 (տեսանյութ)Խոշոր չափի գումարների յուրացման մեջ մեղադրվող Խաժակ Աղաբեկյանն ազատվել է պաշտոնից (տեսանյութ) Մխիթարյանը հանդիպում է հայ գործարարի դստեր հե՞տ (լուսանկարներ)Բացահայտվել է «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ-ից խոշոր չափի գումար հափշտակելու դեպքը. կասկածյալը բանկի աշխատակցի համաքաղաքացին էԱսկերանում հայտնաբերվել է ԵԿՄ-ի կողմից յուրացված մեծ քանակությամբ քառօրյայի օգնություն (տեսանյութ) Նախարարները բլոտ են խաղում (լուսանկար) ԵԿՄ-ն դադարեցրեց վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները (տեսանյութ) ԵԿՄ-ում 1-2-ը գող են, բայց գողեր որտե՞ղ չկան. վարչության անդամՈվ դեռեւս չի հասկացել` հիշեցնեմ, որ սա նոր Հայաստանն էՆաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Անգլիան ջախջախեց Պանամային և դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ)Նախորդ իշխանությունների ագահության և լկտիության պատճառով տարիներով լուծում չեն ստացել շատ կարևոր, միևնույն ժամանակ ոչ բարդ խնդիրներԽոշոր ավտովթար. կան վիրավորներԿարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարը Ղազախստանի ներկայացուցիչն է Ըստ ձեզ՝ ի՞նչ պիտի անի իշխանությունը ու, մասնավորապես, ՊՆ-ն, որ չի անում «Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղերն ամուսնացել են (լուսանկարներ) Բասկետբոլի հավաքականը երկրորդ տեղը գրավեց Լիբանանի միջազգաին մրցաշարում Անգլիա-Պանամա. մեկնարկային կազմերը հայտնի են Հայտնաբերվել է դիԱռաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում «Երևան» ակումբը 5 նոր ֆուտբոլիստ ունի Ինչ-որ բան սխալ է մեզ մոտ, մենք համարժեք չենք տրամադրված Թուրքիայում նախընտրական ողջ քարոզարշավի ընթացքում ձերբակալվել են կամ դատական գործ է հարուցվել 2000 մարդու նկատմամբ Արայիկ Հարությունյանի կոչը՝ հեռուստաընկերություններինՀայկական նոր բիզնես կենտրոնի արտաքին դիզայնը «քոփի» է արվել Թաթարստանից (ֆոտո) «Խուլ ու համրերը» պահանջում են միության նախագահի հրաժարականըՍուրբ գիրքն ամեն օր Ինչպես կարելի է թողնել ծխելը անգամ առանց դա կամենալու Թուրքիան ընտրում է նախագահ և օրենսդիր մարմին Հայհոյանքների, վիրավորանքների և սպառնալիքների թիրախ են դարձել մասնագիտական գործունեություն իրականացնող անձինք՝ լրագրողները և փաստաբաններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՕրվա աստղագուշակԴոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել Արոնյանը 5-րդ տեղում է կայծակնային շախմատի 9 տուրերից հետո Զինամթերքի կամավոր հանձնում Վաղարշապատում և Կապանում Կյանքն այնքան երկար չէ, որպեսզի ես կարողանամ դիմադրել այս բոլոր չարախոսություններին. Սարգիս Գրիգորյան
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից»Իմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան (տեսանյութ)Շմայսը տեղափոխվել է ԱԱԾ․ նոր մանրամասներ խուզարկությունից (լուսանկարներ) Armtimes.com «Զինվորի բաժին»-ը բեռնվել է Նազիկ Ամիրյանի ցուցումով (տեսանյութ) Հարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՓաշինյանի վճռական գրոհը ԱԺ-ումՄոսկվան տվեց համաձայնությունը. ի՛նչ գին կվճարի ՀայաստանըՄանվել Գրիգորյանը բաց նամակով դիմել է Արա Բաբլոյանին