«Ռեալ»-ը պատրաստ է հրաժարվել Ռոնալդուից
SportՄադրիդի «Ռեալ»-ը պատրաստ է հրաժարվել Կրիշտիանու Ռոնալդուից: Այս մասին տեղեկացնում է El Mundo-ն:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն, 33-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 1 միլիարդ եվրո: Ակումբի ղեկավարությունը, սակայն, պատրաստ է հրաժարվել ֆուտբոլիստից 200 մլն եվրոյից ոչ պակաս գումարի դեպքում:
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յուանյթեդ»-ը, «Բավարիա»-ն ու «Յուվետուս»-ը:
Ռոնալդուի պայմանագիրը մադրիդյան թիմի հետ ավարտվում է 2021թ-ի հունիսի 30-ին: