Տեսանյութ․ զոհաբերված երեխաների զանգվածային գերեզման է հայտնաբերել (լուսանկարներ)
VideoComercio-ն հայտնում է, որ Պերուում 56 երեխայի կմախք են հայտնաբերել, որոնց զոհաբերել են հեթանոսական ծիսակարգի ժամանակ:
Նշվում է, որ հնագետները կմախքները հայտնաբերել են Տրուխիլյո նահանգում՝ դեռ մայիսի սկզբին, սակայն լրատվամիջոցների հետ իրենց հայտնագործությամբ կիսվել են միայն այժմ։
Երեխաների ոսկորներից բացի, գտնվել են նաև այծուղտի ձագերի կմախքներ, որոնց նույնպես զոհաբերել են։
Հնագույն գերեզմանը կարող է լինել շուրջ 600 տարվա։ Հնագետների համաձայն՝ երեխաներին զոհաբերում էին հեթանոս աստվածներին՝ եղանակային կատակլիզմները կանխելու հույսով։