Հեղափխոություն արեցիք, ՖԲ-ում ատամներով պահեցիք ու հիմա չգիտեք՝ ինչ անեք
BlogosphereFacebook սոցցանցի ամենահայտնի օգտատերերից մեկը՝ «Անկախ Հայաստան»-ը գրում է.
Լավ, չդիմացա, մի երկար բան գրեմ, կարդացեք քլնգեք ու տենց, քանի որ էլի ձեր՝ օգտատերերին եմ լսցնում
Հարգելի օգտատերեր
Ես արդեն մեկ-մեկ ձեր համար խիստ մտահոգվում եմ։ Ախր մի մեծ կղանքի մեջ եք է։
Նայեք, դուք բոլոր ու տուտուզ պատռելով հեղափխոություն արիք, ֆբ-ում ատամներով պահեցիք ու հիմա չգիտեք՝ ինչ անեք։
Ներկա կառավարության սխալների մասին չեք կարա խոսաք, քանի որ իմ նման մեկը կգա ձեր գրածի տակ կգրի. «Յա բա բարև Խորկուրի գանձ, էս ո՞ւր էիր չկայիր», բայց լռել էլ չեք կարա, քանի որ հոգու խորքում գիտեք, որ սրան չէիք սպասում ու...
Ու ընկել եք ձեր լարած թակարդի մեջ։
Սահմանին զոհ ենք ունենում, չեք տարածում լռում եք, քանի որ, եթե տարածեք պիտի, ինչպես միշտ հիմա էլ քլնգեք, բայց հո ձեր ընտրածին չեք քլնգելու ու ստիպված լեզուներդ կծում եք ու տենց էլ շարունակում ապրել։
Դուք քլնգում էիք նախկին ղեկավարին, որ նա հելել Օլիմպիադայի բացման համար հասել էր Մասկվա ու Պուծինի սաբոգի տակ էր ու բողոքում էիք, որ դրա համար պդի բյուջեից անիմաստ փող ծախսվի, բայց հիմա նույնը հո չեք ասի Աշխարհի առաջնության մասին։
Սենց լիքը բաներ կա է, որ մեկը ասեմ, որը թողեմ... Շատ կա է, շաաատ, բայց ընեեենց եք լռել, ոնց որ սուրբ կույս լինեք։.
Բայց դուք բոլորդ գտել եք լավ լուծում.... Ինչի մասին խոսվումա ինչ կատարվումա, հիշում եք Սերժենց ու գնաց... բա որ Սերժենք անում էին, բա որ... բա որ...՜՜՜
Մոռանալով, որ հիմա Սերժենք չկան քանի որ նրանք դա անում էին ու արդարացի ձեր քննադատությունների առաջարկում, բայց հիմա էլ չեք կարա քննադատեք, քանի որ սա էլ հո դուք եք ընտրել ու լռիվ լեգիտիմ։
Սա նմանա նրան, որ սկեսուրը անընդհատ հարսից բողոքումա, տղան չի դիմանում ու գնումա ուրիշ կնիկա առնում, որը նույնի նմանա ուղղակի էս դեպքում մի քիչ մեծ ծիծիկ ունի ու էս սկեսուրի ստիպված ձենը կտրումա ու աչքա փակում ամեն ինչի վրա, քանի որ ինքնա սրան հասել ու ընտրել։
Հիմա դուք եք... հարգելի սկեսուրներ, ձեր մեջ մի պահեք, մի օր պայթելու եք ավելի վատա լինելու, գոնե գնացեք զուգարանում փակվեք բարձր քրֆեք կամ բարձր քննադատեք ու եկեք հանգիստ զալում նստեք ։)
Բայց մի լավ բան ասեմ՝ վերջում մեկա լավա լի ելու. հայի բախտը մեր հետա ։)