Տեսանյութ․ հուղարկավորել են ապրիլին մահացած դիջեյ Avicii-ին (լուսանկարներ)
VideoDaily Mail-ի հաղորդմամբ Ստոկհոլմում հուղարկավորել են այս տարվա ապրիլին 28 տարեկանում մահացած դիջեյ Թիմ Բերգլինգին, որն առավել հայտնի է Avicii կեղծանունով։ Սգո արարողությունը փակ է եղել, ներկա են գտնվել միայն երաժշտի մտերիմները:
Թիմ Բերգլինգը մահացել է ապրիլի 20-ին, Օմանի Մասկատ քաղաքում, ուր այցելել էր՝ իր ընկերներին տեսակցելու: Մայիսի սկզբին TMZ-ն հայտնել էր, որ Avicii-ն ինքնասպանություն է գործել: Վերջին տարիներին դիջեյն առողջական խնդիրներ ուներ, այդ թվում՝ ալկոհոլի պատճառով:
2013 թվականին Forbes ամսագիրը նրան ճանաչել է աշխարհում ամենաբարձր վարձատրվող դիջեյներից մեկը: