Տեսանյութ․ հայուհին ու ադրբեջանուհին կատարել են «Սարի աղջիկ» երգի իրենց տարբերակները
VideoRusarminfo.ru-ն հայտնում է, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում KavkazJazzFestival-2018 ջազ փառատոնի շրջանակում մի բեմի վրա ելույթ են ունեցել Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացնող երգչուհիները՝ կատարելով հայկական «Սարի աղջիկ» երգի՝ իրենց տարբերականը:
Հայուհի Աննա Բադալյանն ու ադրբեջանուհի Նարգիլա Մեյտովան «Սարի աղջիկ»-ը կատարել են դուդուկահար Իվանե Մկրտչյանի, ինչպես նաև վրացական Iriao էթնո ջազ խմբի նվագակցությամբ:
Նրանք երգել են՝ իրար հաջորդելով. Մեյտովան առաջին նախադասությունը երգել է ադրբեջաներեն, հետո շարունակել է Բադալյանը՝ արդեն հայերեն:
Հիշեցնենք, որ KavkazJazzFestival-2018-ը մեկնարկել է հունիսի 7-ին: Դրան մասնակցում են ջազմեններ Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից ու Թուրքիայից: Փառատոնի գլխավոր նպատակը Հարավային Կովկասում ջազի տարածումն է: