«Ես ճգնությունից չեմ վախենում։ Ուրեմն խնդիրը ճշմարտությունն է և ճշմարտությունը ոչ մի ձևով չի նահանջելու՝ անկախ նրանից՝ ինչ կանեն, ինչ չեն անի, կապ չունի։ Այս ամբողջ շարժումը հանուն Աստծու է, հանուն հայրենիքի, հանուն արդարության ու ճշմարտության»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Սրբազանը դիմեց գործարարներին. «Սա որևէ իմաստով տեղական խնդիր չէ, սա հայոց պետականության հարցն է, այն պետականության, որի մեջ դուք ապրում եք, կենացներ եք խմում, արժեքներ ստեղծում...
«British Petroleum-ը վերջին չորս տարիների ընթացքում Ադրբեջանին 35 մլրդ դոլարի նավթ ու գազ է մատակարարել, դա Ադրբեջանի ընդլայնվող պաշտպանության բյուջեի քառապատիկն է. Միացյալ Թագավորությունն այդ կերպ լծակ ունի Ադրբեջանի նկատմամբ, կուզեիք արդյոք` Միացյալ Թագավորությունն այդ լծակն օգտագործեր: Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է ստանում ՌԴ-ից, Թուրքիայից, Իսրայելից, ՀՀ-ն ստանում է Ֆրանսիայից ու Հնդկաստանից, կուզեի՞ք, որ այլ երկրներից էլ ստանար, որ հնարավորություն ունենար ինքնապաշտպանվելու»,- բրիտանական լրատվամիջոցնե...
Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ինքը գործելու է թափանցիկ և ոչ մի ռազմավարական որոշում չի կայացվելու առանց ժողովրդի կարծիքը լսելու և հաշվի առնելու: Հեղափոխությունից վեց տարի անց հատորներով կարելի է չափել վարչապետի այն բոլոր քայլերը, որոնք արվել են ժողովրդի մեջքի հետևում և գաղտագողի, ընդ որում դրանցից և ոչ մեկը չի բխել ՀՀ կամ Արցախի շահերից: Ներկայացնենք այդ քայլերից ամենակարևորները 1) Դեռևս պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում վերելակային փակ և կարճատեև հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ, որի բ...
Ուրբաթ երեկոյան հաղորդվեց, որ Հայաստանը համաձայնել է Ադրբեջանին հանձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ դեռևս կմնա հայկական վերահսկողության տակ, սակայն ընդամենը դեռևս: Բնական է, որ այս քայլը առաջացրել է տավուշցիների և համայն հայության զայրույթը, նրանք բողոքում են և պահանջում դադարեցնել Ադրբեջանին միակողմանի զիջու...
Իսրայելական հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկը՝ «Begin Sadat Center»-ը ծավալուն հոդվածով անդրադարձել է ՀՀ իշխանությունների՝ դեպի Արևմուտք դրեյֆին՝ այն անվանելով կրիտիկական ռիսկ ՀՀ–ի համար: Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանի համար հիմնական մարտահրավերը ռուսական և արևմտյան վեկտորների բալանսավորումն է, ինչը, ըստ հրեա վերլուծաբանների, դժվար լուծվող խնդիր է ՀՀ իշխանությունների համար: Ըստ հոդվածագրի՝ չնայած երկկողմ ռազմական համաձայնագրով Ռուսաստանի հետ կապված լինելուն, Գյումրիում ռուսական ռազմա...
Ապրիլի 22-ին՝ ժամը 20:10-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա միջտարածքում` գետից ձախ հատվածում և Բաղանիս Այրումից 750մ հյուսիս-արևելք հատվածում, ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ՝ վերը նշված հատվածներից յուրաքանչյուրում մեկական պայթյուն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։ «Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք խուճապի չմատնվել»,– ասված է հաղորդագրությունում: