Արի մի հատ պաչեմ, գնա. քաղաքացին` Սերժ Սարգսյանին (տեսանյութ)
VideoԻնչպես ArmLur.am-ն արդեն հայտնել էր, Կոմիտասի անվան պանթեոնում վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան առթիվ հավաքվածների թվում էր պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը: Ծաղիկ խոնարհելուց եւ աղոթքի արարողությանը մասնակցելուց հետո նա շարժվեց դեպի պանթեոնի մուտքը:
Այդ ընթացքում մի կին մոտեցավ Սարգսյանին, ով օգնություն էր խնդրում` իր կենցաղային խնդիրները լուծելու համար: «Հանգիստ»,-արձագանքեց Սերժ Սարգսյանը:
Քաղաքացին էլ ասաց` «Արի մի հատ պաչեմ, գնա»: Սարգսյանն անարձագանք թողեց քաղաքացու ասածը:
Աղբյուրն՝ ArmLur.am: