Արցախի նախագահն աշխատանքից ազատել է իր խորհրդականին ու ԱԽՔ տեղակալների
ПолитическиеԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալներ Վիկտոր Քոչարյանը եւ Ռոբերտ Շաֆերյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ իրենց դիմումների համաձայն:
Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: