00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արտակ Պողոսյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետ ԵԼՔ-ի պատգամավորները անձնական երաշխավորություն են ներկայացրել Վահան Շիրխանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ազատավանի ԱԱՊԿ-ում նախկին տնօրենի կողմից յուրացումներ և պաշտոնական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ քրգործ է հարուցվել Մոսկվան տվեց համաձայնությունը. ի՛նչ գին կվճարի ՀայաստանըՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուկա Բախտաձեին Վրաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ «Զինված խմբի» գործով ևս մեկ ամբաստանյալ ազատ արձակվեցՓաշինյանը բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակելՔննչական կոմիտեն խուզարկություններ է կատարել զորամասի հրամանատարի աշխատասենյակում, ԵԿՄ Երևանի Կենտրոն համայնքի բաժանմունքում և օժանդակ կառույցներում «Ոսկու աշխարհի» աշխատակից ներկայացած կինը սպառնալիքներ հնչեցնելով հարվածել է «Ազատության» խոսափողին (տեսանյութ) Ինձ սպառնում են. Մանվել Գրիգորյանի փաստաբան

Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց

Սիրելի հայրենակիցներ,

Կառավարության երեկվա նիստում քննարկվում էր պարտադիր կուտակային համակարգի ամբողջական ներդրման հարցը։ Դուք տեղյակ եք իմ դիրքորոշմանը, որը ես հայտնել եմ դեռ տարիներ առաջ՝ համակարգի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ։ Նշանակվելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իմ դիրքորոշումը հայտնել եմ պարտադիր բաղադրիչի ամբողջական ներդնումը 1 տարով հետաձգելու և հանրային քննարկումների միջոցով համակարգը փոփոխելու տեսքով՝ շահառուների համար գրավիչ տարբեր լուծումներ տալու, առանցքում ունենալով ազատ կամահայտնության սկզբունքը։ Այս ճանապարհը ևս ուներ որոշակի բարդություններ, բայց ես հայտնել եմ իմ պատրաստակամությունը այդ աշխատանքները նախաձեռնելու, հանրության լայն շերտերի հետ լայնամասշտաբ աշխատանքներ իրականացնելու՝ լավագույն և հանրության համար ընդունելի լուծումը գտնելու համար։
Երկար քննարկումներից հետո պարզ դարձավ, որ իմ առաջարկը չունի կառավարության աջակցությունը։ Փոխարենը առաջ քաշվեց այլ տարբերակ, որն էլ ներկայացվեց և հաստատվեց կառավարության նիստում։

Այս հարցը սկզբունքային նշանակություն ունի ինձ համար։ Պարտադիր բաղադրիչը չուներ և չունի հանրության աջակցությունը, և դրա պատճառները բազմաթիվ են և բազմաշերտ։ Այն ունի թե՛ սոցիալական, թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ համակարգային խնդիրներ, և առանց հանրության հետ քննարկելու, խնդիրները բացահայտելու և միասնական և ընդունելի լուծումներ գտնելու, ես ճանապարհ չեմ տեսնում պարտադիր բաղադրիչի ամբողջ ծավալով ներդրման համար։ Ես լիահույս էի, որ նոր կառավարությունը այս խնդրի լուծման նոր ճանապարհով կգնա։ Նախորդ իշխանությունների կողմից խնդիրների լուծման իմպերատիվ մեթոդները ընդունելի չեն ինձ համար։

Սիրելի հայրենակիցներ, ես դեմ եմ եղել պարտադիր կուտակային համակարգին, իմ համախոհների հետ միասին այդ համակարգի դեմ կազմակերպել եմ ցույցեր, և հիմա էլ գտնում եմ, որ կուտակային համակարգը պետք է առանցքում ունենա ազատ կամահայտնության և ընտրության հնարավորության սկզբունքը, հաշվի առնելով համակարգի ռիսկայնությունը և երկարաժամկետությունը։ 
Այս գրառումով ես դադարեցնում եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի իմ լիազորությունները, որոնք եղել են բացառապես ՀՀ քաղաքացիներին ծառայելու գործիքներ։ 
Գործող կառավարությանը մաղթում եմ բազում հաջողություններ և հեռատեսություն՝ ի շահ ժողովրդավարական Հայաստանի։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես կառավարության անդամ եմ դարձել որպես Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ, ես դադարեցնում եմ նաև կուսակցության անդամակցությունը՝ հաստատակամ աջակցելու իմ ընկերներին լուսավոր Հայաստան կերտելու գործում։

Այսօրվանից, արդեն որպես քաղաքացի, շարունակելու եմ ուշի-ուշով հետևել քաղաքական բոլոր զարգացումներին, ջանք չխնայելով հայոց պետականության կայացման համար։

Եղե՛ք երջանիկ, և խաղաղությու՛ն մեր սահմաններին․․․ 
Հարգանքով՝ Մանե Թանդիլյան

դիտվել է 25396 անգամ
Լրահոս
22 Հուն
Արտակ Պողոսյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետ ԵԼՔ-ի պատգամավորները անձնական երաշխավորություն են ներկայացրել Վահան Շիրխանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ազատավանի ԱԱՊԿ-ում նախկին տնօրենի կողմից յուրացումներ և պաշտոնական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ քրգործ է հարուցվել Մոսկվան տվեց համաձայնությունը. ի՛նչ գին կվճարի ՀայաստանըԲրազիլիա-Կոստա Ռիկա. մեկնարկային կազմերը հայտնի են Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուկա Բախտաձեին Վրաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ «Զինված խմբի» գործով ևս մեկ ամբաստանյալ ազատ արձակվեցՓաշինյանը բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակելՔննչական կոմիտեն խուզարկություններ է կատարել զորամասի հրամանատարի աշխատասենյակում, ԵԿՄ Երևանի Կենտրոն համայնքի բաժանմունքում և օժանդակ կառույցներում «Ոսկու աշխարհի» աշխատակից ներկայացած կինը սպառնալիքներ հնչեցնելով հարվածել է «Ազատության» խոսափողին (տեսանյութ) Ինձ սպառնում են. Մանվել Գրիգորյանի փաստաբանՄարադոնայի էմոցիաները` Արգենտինայի անհաջող խաղին (լուսանկարներ)Ալոյին մեղադրանք է առաջադրվել ԿԳՆ-ն պատրաստվում է փակել դպրոցներում գործող «Պատանի երկրապահ» ակումբներըԿաթողիկոսի դեմ կազմակերպված ակցիաների մասնակից հոգևորականն ազատվել է Սուրբ Գայանե վանքի վանահոր պարտականություններիցԱրմավիրցի ակտիվիստները քաղաքապետի հրաժարականն իրենց հաղթանակն են համարումՇատ շնորհքով ներխուժել են մեր բնակարան. Շմայսը՝ ԱԱԾ գործողությունների մասինՍննդի անվտանգության տեսչական մարմինը նոր ղեկավար ունիՎազորդ Գայանե Չիլոյանը` Բալկանյան երկրների առաջնության հաղթող«Այո՛, ես ստացել եմ նման առաջարկ, այո՛, ես սկզբունքորեն տվել եմ իմ համաձայնությունը». Վահագն ԹևոսյանԻմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան (տեսանյութ)Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մասնակցել են ԱլԳ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Հրապարակային ներողություն խնդրեք Մանվել Գրիգորյանից. պաշտպանը՝ վարչապետինՓաշինյանի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահը նոր տեղակալ ունիՓաշինյանը նշանակումներ է արել Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերումՇոգերը մոտենում են. ՍուրենյանԱրցախում հաշմանդամ դարձած հերոսն աշխատանքի է անցել նախագահի աշխատակազմումՏեսանյութ. Զարուհի Փոստանջյանը ներխուժել է Տարոն Մարգարյանի ավտոպարկԱշխարհի առաջնություն. օրվա խաղերըԹաթուլ Թամրազյանի եւ Գեւորգ Իրիցյանի համար պատգամավորներն անձնական երաշխավորություն են ներկայացրելՇիրակի բաժանմունքի նախագահները ոչնչից տեղյակ չեն. Գյումրու ԵԿՄ կառույցի ղեկավարը մանրամասներ է հայտնում55 ուսանողների փոխադրող ավտոբուսն ընկել է անդունդը Ի՞նչ սպառնալիքի մասին է խոսքը, ես այդ կատեգորիայի մարդ չեմ․ Ոսկու աշխարհի ՎաղարշՄեկնարկեց Կարեն Ասրյանի հուշամրցաշարը Գեղարքունիքի մարզպետն այցելեց Վահան և Դրախտիկ գյուղեր (լուսանկարներ)Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը, Նաոմի Քեմփբելը, Ռիհաննան ու այլ աստղեր՝ Louis Vuitton շոուին՝ Փարիզում (տեսանյութ, լուսանկարներ) Արմավիրի քաղաքապետը հրաժարական է ներկայացրելՀրդեհ է բռնկվել 32-հարկանի բիզնես կենտրոնում (տեսանյութ, լուսանկարներ) Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնը ստանձնել է թատրոնի տնօրենը Աստղագուշակ՝ հունիսի 22-ի համարԱռաքել Մովսիսյանն ԱԱԾ-ից ազատ է արձակվել Օրվա խորհուրդըԻնչ կապ ունի Արտակ Հերիքյանի աշխատանքից ազատվելը Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ Առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրելՍաշիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերության տնօրենը կողմ է կոռուպցիայի դեմ պայքարին. «Ժողովուրդ» Համագործակցություն՝ FBI-ի հետ. սպասվում են աղմկահարույց բացահայտումներ. «Ժամանակ» «Պարոն Ջանջուղազյան, դուք կարող եք հանգիստ քնել գիշերը». Նիկոլ Փաշինյան. «Իրատես»Որտե՞ղ է նախագահ Արմեն Սարգսյանը նշելու իր ծննդյան տարեդարձը. «Ժամանակ»Նոր «մանվելներ» ու «պիպոներ» Էջմիածնում բեսպրեդել է. «Ժողովուրդ»
Ամենադիտված