Ադրբեջանի նախագահը ժամանել է Ռուսաստան (տեսանյութ, լուսանկարներ)
VideoԻնչպես նշում է Իզվեստիա-ն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 12-ի ուշ երեկոյան ժամանել է Մոսկվա:
«Հունիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն»,- ասված է հաղորդագրությունում:
Այցի ծրագրի մասին այլ մանրամասներ չեն ներկայացվում:
ТАСС-ի տվյալներով՝ Ալիևը հունիսի 14-ին ներկա կգտնվի Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը:
Բացման արարողությանը ներկա է լինելու նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: