ԱԺ քառօրյան՝ ՈւՂԻՂ
PoliticalԱզգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական քառօրյայի երկրորդ նիստը: Գրանցվել է 89 պատգամավոր: Նիստի մեկնարկին տեղի է ունեցել նախորդ օրը քննարկված հարցերի քվեարկությունը: Կմեկնարկի նաև ՀՀ Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությունը, որը կսկսվի ժամը 11:00-ին և կավարտվի ժամը 11:40-ին: Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը:
Ժամը 16:30-ին խորհրդարան կժամանեն կառավարության անդամները, տեղի կունենա կառավարության հետ հարցուպատասխանը, որի ընթացքում կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների բանավոր հարցերին: