Հրանտ Դինքի սպանության գործով երկու ամբաստանյալ ազատ է արձակվել
Right«Ակօս»-ի փոխացմամբ Ստամբուլի առանձնակի ծանր հանցագործությունների թիվ 14 դատարանն ազատ արձակման որոշում է կայացրել պոլսահայ լրագրող և մտավորական, Ստամբուլում գործող հայկական «Ակօս» թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով կալանքի տակ գտնվող երկու ամբաստանյալի վերաբերյալ։
Ոստիկանության նախկին պաշտոնյաներ Օզքան Մումջուն և Յաքուբ Քուրթարանն ազատ են արձակվել՝ երկրից դուրս չգալու ստորագրության դիմաց, և պարտավորվել են մասնակցել գործով հետագա հարցաքննություններին ու դատական նիստերին։
Հայտնի է, որ ազատ արձակված նախկին ոստիկաններից մեկը Դինքի սպանության ծրագրման ու իրագործման շրջանում աշխատել է Թուրքիայի Սամսունի ոստիկանության գլխավոր շտաբում, մյուսը՝ Տրապիզոնի ոստիկանության հետախուզական բաժնում։ Դինքի սպանության գործով մեղադրյալների թիվը 85 է։
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին խմբագրության առջև: