00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել Արոնյանը 5-րդ տեղում է կայծակնային շախմատի 9 տուրերից հետո Զինամթերքի կամավոր հանձնում Վաղարշապատում և Կապանում Կյանքն այնքան երկար չէ, որպեսզի ես կարողանամ դիմադրել այս բոլոր չարախոսություններին. Սարգիս Գրիգորյան Աշխարհի առաջնության Գերմանիա-Շվեդիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է Տասը հոգով մնացած Գերմանիայի հավաքականը հաղթանակ տոնեց (տեսանյութ, լուսանկարներ)Բայց շնորհքով կներխուժեք մեր փողոց, օրենքի տառին համապատասխան«Կարմիր տեռորի հոտ ա գալիս». Բորիս ՄուրազիՈղբերգական ավտովթար ԵրևանումԿանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով

Կուտակային կենսաթոշակային համակարգի կասեցումը կվտանգեր Հայաստանի հեղինակությունը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ որոշում է համարում Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցնցում գործունեությունն ապահովելու կառավարության առաջարկած մոտեցումը, որով քաղաքացիները կվճարեն 2.5, պետությունը՝ 7.5 տոկոս: Նախկինում կենսաթոշակային համակարգի մասնակիցը վճարում էր իր եկամտի 5 տոկոսը, 5 տոկոսն էլ՝ պետությունն էր վճարում անձի օգտին: ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե հնարավոր է հետագայում Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից հանել պարտադիր բաղադրիչը, վարչապետը նշեց՝ հետագայում սկզբունքորեն ամեն ինչ էլ հնարավոր է, բայց ներկայում գործադիրը խնդիր ունի ճիշտ հասկանալու և գնահատելու ստեղծված իրավիճակը:

«Այս պահին ուժի մեջ է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի այն դրույթը, ըստ որի՝ հուլիսի 1-ից բոլորն առանց բացառության պետք է վճարեն պարտադիր կուտակային բաղադրիչը: Նրանք, ովքեր նախկինում այդ համակարգ մուտք չէին գործել, հուլիսի 1-ից պետք է մասնակցեն համակարգին: Եթե հիմա մենք որևէ բան չձեռնարկեինք, հուլիսի 1-ից նախկինում համակարգում ընդգրկված շուրջ 207 հազար քաղաքացիները, ինչպես նաև ներկայում համակարգին միացող 80 հազար քաղաքացիները պետք է շարունակեն վճարել նախկին չափով: Այս իրավիճակում մենք ունեինք մի քանի այլ տարբերակ ևս՝ ոչինչ չձեռնարկել ու թույլ տալ, որ համակարգը նույն տեմպով գործեր: Սա մեզ համար ընդունելի չէր»,-ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է համակարգի գործունեությունը մեկ տարով հետաձգելու տարբերակին, ապա, ըստ Նիկոլ Փաշինյանի, դա անարդար և ոչ հավասար պայմաններ կստեղծեր մինչ այժմ համակարգին միացած 207 հազար քաղաքացիների նկատմամբ:

Համակարգն ընդհանրապես կասեցնելու դեպքում էլ Հայաստանի հեղինակությունը կվտանգվեր միջազգային ասպարեզում: «Այս պարագայում առաջ կգար կուտակային ֆոնդերի կառավարիչների հետ կոնֆլիկտի մեջ մտնելու խնդիրը: Այդ ֆոնդերը կառավարում են Եվրոպայում և աշխարհում բավականին բարձր ռեյտինգ ունեցող կառավարիչներ: Այս իրավիճակում նրանց համար չնախատեսված խաղի կանոններ ենք փոխում, այդ լուրը տարածվում է ամբողջ աշխարհում, նրանք էլ նպաստում են դրան, ստացվում է, որ Հայաստանում տնտեսական գործունեության համար խնդիրներ կան: Այս պայմաններում մեզ համար դժվար կլինի ուրիշ օտարերկրյա տնտեսավարողների հրավիրել Հայաստան, երբ մենք խաղի կանոններ ենք փոխում խաղի ընթացքում արդեն գործող տնտեսավարողների համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով կառավարության կողմից առաջարկված լուծմանը՝ վարչապետը նկատեց, որ հուլիսի 1-ից համակարգին արդեն միացած քաղաքացիներն ու նոր միացողները կվճարեն միջինում 5000 դրամով ավելի պակաս կենսաթոշակային վճար:

Ինչ վերաբերում է պնդումներին, որ Սահմանադրական դատարանի որոշումները՝ կապված կուտակային կենսաթոշակային համակարգի հետ, ամբողջությամբ չեն կատարվել, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կկատարվի ուսումնասիրություն: «Ասում ենք՝ եկեք այս որոշումն ուժի մեջ մտցնենք, որպեսզի կառավարության պատճառով ցնցումներ չլինեն, գնանք ու ուսումնասիրություններ կատարենք, թե որքանով են կատարվել ՍԴ որոշումները կուտակային համակարգի վերաբերյալ։ Եթե կպարզվի, որ որոշումները չեն կատարվել ու այս ողջ համակարգը հակասահմանադրական է, ոչ մի ողբերգություն չկա: Այն գումարները, որոնք մինչև հիմա վճարվել են, նստած են մեր անունով բացված հաշիվներին, մարդիկ կարող են մինչև վերջին կոպեկը հետ ստանալ իրենց գումարները»,-հավելեց պաշտոնյան:

Պարտադիր բաղադրիչին անդրադառնալով էլ՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա արվում է այն նպատակով, որպեսզի մարդիկ այսօր կուտակեն կենսաթոշակային տարիքի համար, քանի որ ոչ բոլորն են կարողանում գումար «հետ գցել» և ամենաառաջին առիթի դեպքում էլ իրենց խնայողությունները ծախսում են:

 

դիտվել է 3031 անգամ
Լրահոս
24 Հուն
Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարը Ղազախստանի ներկայացուցիչն է Ըստ ձեզ՝ ի՞նչ պիտի անի իշխանությունը ու, մասնավորապես, ՊՆ-ն, որ չի անում «Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղերն ամուսնացել են (լուսանկարներ) Բասկետբոլի հավաքականը երկրորդ տեղը գրավեց Լիբանանի միջազգաին մրցաշարում Անգլիա-Պանամա. մեկնարկային կազմերը հայտնի են Հայտնաբերվել է դիԱռաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում «Երևան» ակումբը 5 նոր ֆուտբոլիստ ունի Ինչ-որ բան սխալ է մեզ մոտ, մենք համարժեք չենք տրամադրված Թուրքիայում նախընտրական ողջ քարոզարշավի ընթացքում ձերբակալվել են կամ դատական գործ է հարուցվել 2000 մարդու նկատմամբ Արայիկ Հարությունյանի կոչը՝ հեռուստաընկերություններինՀայկական նոր բիզնես կենտրոնի արտաքին դիզայնը «քոփի» է արվել Թաթարստանից (ֆոտո) «Խուլ ու համրերը» պահանջում են միության նախագահի հրաժարականըՍուրբ գիրքն ամեն օր Ինչպես կարելի է թողնել ծխելը անգամ առանց դա կամենալու Թուրքիան ընտրում է նախագահ և օրենսդիր մարմին Հայհոյանքների, վիրավորանքների և սպառնալիքների թիրախ են դարձել մասնագիտական գործունեություն իրականացնող անձինք՝ լրագրողները և փաստաբաններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՕրվա աստղագուշակԴոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել Արոնյանը 5-րդ տեղում է կայծակնային շախմատի 9 տուրերից հետո Զինամթերքի կամավոր հանձնում Վաղարշապատում և Կապանում Կյանքն այնքան երկար չէ, որպեսզի ես կարողանամ դիմադրել այս բոլոր չարախոսություններին. Սարգիս Գրիգորյան Աշխարհի առաջնության Գերմանիա-Շվեդիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է Տեսանյութ. չինուհին ջարդուփշուր է անում Ferrari-նՏասը հոգով մնացած Գերմանիայի հավաքականը հաղթանակ տոնեց (տեսանյութ, լուսանկարներ)Բայց շնորհքով կներխուժեք մեր փողոց, օրենքի տառին համապատասխան«Կարմիր տեռորի հոտ ա գալիս». Բորիս ՄուրազիՈղբերգական ավտովթար ԵրևանումԿանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով Նման դեպքում կամ պետք է կործանվես, կամ մեկ քայլ անես. Արտակ Վարդանյանն անկեղծանում էԱրայիկ Հարությունյանը դիմել է պետական և մասնավոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին Որտեղի՞ց Ադրբեջանին Bell 412 ռազմական ուղղաթիռներԳերմանիա-Շվեդիա. մեկնարկային կազմերը հայտնի են Մեր բոլոր նախագծերը պետք է իրականացնենք միայն Իրան պետության հետՇպռոտը ցուցադրել է իր գայթակղիչ մարմինը (ֆոտո)Կարեն Կարապետյանը հրաժարվել է ՀՀԿ-ի առաջին փոխնախագահի պաշտոնից. ԳՄ նիստի ուշագրավ մանրամասները Ահազանգ Օպերայի շենքից Մեքսիկայի ընտրանին ուժեղ էր Հարավային Կորեայի թիմից (տեսանյութ, լուսանկարներ)Լոնդոնի արևելյան շրջաններից մեկի արդյունաբերական պահեստում ուժգին պայթյուն է որոտացել Սաուդյան Արաբիայում հանվել է կանանց մեքենա վարելու արգելքը Տեսանյութ. «Կյանքին վտանգ սպառնացող թեքահարթակներ». Tert.am Բելգիա-Թունիս խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի էԻ՞նչ ճակատագիր է սպասվում Վարդան Հարությունյանի ընկերությանըՀայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվել է Եթովպիայում վարչապետին աջակցող հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել. տուժածների թվում հայեր չկան ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի ՊԵԿ-ի նոր բացահայտումները. Լևոն Սարգսյանի «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 միլիոն դրամի վնաս Երևանում թալանել են ավագ դատախազի դատախազական համարանիշներով Mercedes-ըՆեյմարը` իր արտասվելու մասին (տեսանյութ)
Ամենադիտված