Տեսանյութ․ օրանգուտանի ձագը համբուրել է իր հիվանդ մորը՝ գրավելով համացանցի օգտատերերի սրտերը (լուսանկարներ)
ՏեսանյութերDaily Mail-ը գրում է, որ Նիդեռլանդների Ապելդորն համայնքի Apenheul Primate Park պրիմատների այգում միջադեպ է տեղի ունեցել, որը գրավել է ոչ միայն ականատեսների, այլ նաև համացանցի օգտատերերի սրտերը:
Հաստատության աշխատակիցները բուժօգնություն են ցուցաբերելիս եղել օրանգուտանին, երբ նրա ութ ամսական ձագը, ասես սպասելով այս ժեստին, անմիջապես համբուրել է իր մոր շուրթերը: Մոր և երեխայի միջև այս ջերմ պահն անմահացրել է կենդանաբանական այգու կամավոր լուսանկարիչ Ռեմկո Ուուլռեյվնսը:
«Ես լուսանկարչական ապարատի ոսպնյակների հետևից նայում էի կապիկի ձագին, երբ նա համբուրեց իր մորը: Համբույրը մոտ երկու վայրկյան տևեց»,-ասել է լուսանկարիչը: