Յուրա Մովսիսյանի վիրահատությունը հաջող է անցել (լուսանկար)
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրված Յուրա Մովսիսյանի վիրահատությունը հաջող է անցել:
Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել ընտանիքին, հարազատներին աջակցության համար և հայտնել, որ ծնկի վիրահատությունը հաջող է անցել: Ֆուտբոլիստին 4 ամիս անհրաժեշտ կլինի ապաքինման համար:
Ավստրիական հավաքի ընթացքում հավաքականին այցելել էր ավելի վաղ վնասվածք ստացած Յուրա Մովսիսյանը, ով երկար դադարից հետո կրկին հրավիրվել էր ընտրանի, բայց վնասվածքի պատճառով չի միացել թիմին: