Տեսանյութ․ երկնքում 2 ինքնաթիռ է բախվել
ՏեսանյութերKtva.com-ն տեղեկավնում է, որ Ամերիկյան Ալյասկա նահանգի երկնքում բախվել է երկու թեթևշարժիչային ինքնաթիռ: Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 13-ին:
Բախման հետևանքով ինքնաթիռներից մեկն արտակարգ վայրէջք է կատարել, մինչդեռ մյուսն ընկել է գետը:
«Օդանավերից մեկը վայրէջք է կատարել այստեղ: Դրանում եղել է մի մարդ, որը չի տուժել: Մինչդեռ օդանավը զգալի վնասվել է: Սակայն մյուս օդանավը, դժբախտաբար, կորցրել է վերահսկողությունն ու ընկել գետը»,- ասել է Տրանսպորտի անվտանգության ազգային կոմիտեի ղեկավար Քլինտ Ջոնսոնը:
Փրկարարները հայտնաբերել են գետն ընկած օդանավի բեկորները: Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով զոհվել է 56-ամյա տղամարդ: