Պետք է պատրաստ լինել անկանխատեսելի զարգացումների․ Պյոտոր Սվիտալսկի (տեսանյութ)
Арменияfactor.am-ը գրում է.
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին «Արևելյան Գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» թեմայով քննարկման ժամանակ, անդրադառնալով Արևելյան գործընկերությանը նշեց, որ այս խորհրդաժողովի վերնագիրը կապված է ալեկոծության հետ, և մենք պետք է սովորենք, որ ալեկոծությունը մեր կյանքի անբաժան մասն է:
«Ինչ տեղի է ունենում Հայաստանում վերջին տարիներին, բավականին ալեկոծված է, և դա այդպես էլ մնում է։Ալեկոծությունը երբեմն կարող է անկայունացնել վիճակը, բայց երբեմն էլ կարող է իրավիճակը փոխել»,- ասաց դեսպանը։ Վերջինս նշեց, որ Արևելյան գործընկերությունը տարածաշրջանում խրախուսում է ճկուն քաղաքականությունը:
«Մեզ անհրաժշետ են ճկուն կառուցվածքներ, որ մեր տնտեսությունն ու հասարակությունը պատրաստ լինեն անկանխատեսելի զարգացումներին։ Դա է Եվրամիության քաղաքականության առանցքը՝ օգնել մեր գործընկերներին պատրաստ լինել անկանխատեսելի զարգացումների։ Պետք է պատրաստ լինել անկանխատեսելի զարգացումների»,- նշեց դեսպանը։
Անդրադառնալով քաղաքական մարտահրավերներին՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը նշեց, որ Արևելյան գործընկերությունը տարածաշրջանի երկրների հետ այս հարցում ունի երկկողմանի օրակարգ, որը առաջնահերթություն է: «Մենք ցանկանում ենք օգնել երկրներին, որպեսզի նրանք կարողանան համագործակցել միմյանց հետ առավել քան երբևէ»,- ասաց դեսպանը։ Մանրամասները՝ տեսանյութում։