217.000 դոլար. պայուսակն աճուրդի է հանվել ու Եվրոպայում գնի ռեկորդ սահմանել (լուսանկարներ, տեսանյութ)
VideoBBC-ն նշում է, որ հայտնի Christie's աճուրդի տունը Լոնդոնում վաճառքի է հանել Hermes ընկերության Himalaya Birkin պայուսակը, որը ձեռք է բերվել ռեկորդային գնով՝ 217.144 դոլարով: Այն դարձել է երբևէ Եվրոպայում աճուրդով վաճառված ամենաթանկ պայուսակը:
Նշվում է, որ պայուսակը ստեղծվել է 2008թ., ունի 18 կարատանոց ոսկուց պատրաստված ու ադամանդներով զարդարված կողպեք:
Հատկանշական է, որ նախքան աճուրդի հանվելը, մասնագետները կանխատեսում էին, որ նմուշը կվաճառվի 133.000-150.000 դոլարով:
Երեսուն սանտիմետր լայնությամբ պայուսակը կարված է կոկորդիլոսի կաշվից: Այն ունի սպիտակա-շագանակագույն երանգ։
Այս մոդելի պայուսակը շատ պահանջված է աստղերի՝ Քիմ Քարդաշյանի, Վիկտորյա Բեքհեմի, Սելին Դիոնի և մյուսների շրջանում:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Հոնկոնգում վաճառվել էր Hermes Birkin-ի մեկ այլ մոդել՝ 380.000 դոլարով։