Հորդառատ անձրևների հետեւանքով երեխաներն ու մայրը զոհվել են (տեսանյութ)
ՏեսանյութերՀունիսի 12–ին, Թուրքիայի Մարաշ քաղաքում տեղացած հորդառատ անձրևները քաղաքին մեծ վնասներ են հասցրել։
Solhaber կայքի փոխանցմամբ՝ հունիսի 12–ին, ժամը 16։00–ից սկսած հորդառատ անձրևները ջրի տակ են թողել քաղաքի որոշ թաղամասեր։
Ճանապարհներին հարյուրավոր մեքենաներ են մնացել ջրի մեջ։ Իսկ թաղամասերից մեկում էլ հորդառատ անձրևների հետևանքով խեղդվել են մայրն ու իր երկու երեխաները։