Կանայք իրենք գլուխ կհանեն. Պեսկովը՝ Աշխարհի առաջնությանը արտասահմանցիների հետ սեքսի մասին
СпортՌուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուս կանայք իրենք կորոշեն՝ ինչպես շփվել այլ երկրներից ժամանած ֆուտբոլային երկրպագուների հետ։
Նախօրեին Պետդումայի՝ Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով հանձնաժողովի ղեկավար Թամարա Պլետնյովան Ռուսաստանի բնակչուհիներին կոչ էր արել՝ ինտիմ կապերի մեջ չմտնել այլ երկրների քաղաքացիների հետ։
«Ինչ վերաբերում է մեր կանանց, երևի թե, կանայք իրենք գլուխ կհանեն իրենց անձնական հարցերից։ Նրանք աշխարհի լավագույն կանայք են»,– ասել է Պեսկովը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել երկրպագուի անձնագրի ներքևի տողի վրա՝ «ոչ ռասիզմին», որը բնութագրում է Ռուսաստանում տոնի մթնոլորտը և ռուսաստանցիների վերաբերմունքը դրան։