Ամուսինը քնած ժամանակ մորթել է կնոջը, իսկ հետո սպանված կնոջ նկարներն ուղարկել ընկերներին (տեսանյութ)
ВидеоՍարսափազդու դեպք է տեղի ունեցել ԱՄՆ Մասաչուսետսի նահանգում։ 37-ամյա Քրիստոֆեր Ֆրանտանտոնիոն դաժան հանցանք է գործել, որի համար ցմահ ազատազրկման է դատապարտվել։
Քրիստոֆեր Ֆրանտանտոնիոն հարձակվել է քնած կնոջ վրա և խեղճ կնոջը մի քանի հարված հասցրել խոհանոցային դանակով։ Իսկ հետո լուսանկարել է նրան և ուղարկել ընկերներին։ Հաղորդագրության մեջ նա հարցրել է, արդյո՞ք կկարողանան հոգ տանել իրենց վեցամյա դստեր և երկու տարեկան որդու համար։ Ընդ որում, հանցանքի պահին երեխաները տանն են եղել։ Դատախազների խոսքերով՝ լուսանկարներից մեկում երեխան երևում է, իսկ դանակը մոր կոկորդից կախված է։
Սպանվածը 35-ամյա Մերի Ֆրանտանտոնիոն է եղել՝ մասնագիտությամբ մանկավարժ։ Նրա մայրը՝ Ջոան Քիլբորնը հայտարարել է, որ Քրիստոֆերը մշտապես ահաբեկել է իր դստերը, թաքցրել է փողերը և հետևել նրա ամեն մի քայլին։ Այժմ Ջոանն ու իր ամուսինը պետք է պահեն երեխաներին։
Ֆրանտանտոնիոյի փաստաբանը սակայն պնդում է, որ իր պաշտպանյալը հոգեկան խնդիրներ է ունեցել։ Նա տառապել է հետվնասվածքային սթրեսից, քանի որ մանկության տարիներին սեռական բռնության էր ենթարկվել։ Նա նաև երկու անգամ ուղեղի ցնցում է տարել և ընկճախտի նոպաներ է ունեցել։ Բացի այդ, նրա խոսքերով՝ հանցագործը հայտարարել է, որ չի ցանկացել որևէ մեկին սպանել։ Չնայած պաշտպանական կողմի հայտարարություններին, Քրիստոֆեր Ֆրանտանտոնիոյին մեղավոր են ճանաչել։ Տղամարդուն դատապարտել են ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամ ազատ արձակվելու իրավունքի։