Աշխարհի առաջնության բացման արարողությունը՝ ՈւՂԻՂ
ՏեսանյութերՄոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը:
Խաղերի հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին, 19:00-ին և 22:00-ին:
«Մունդիալ-2018»-ն ընդունել է Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող 11 քաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ:
Առաջնության եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին:
Խաղերը կընդունի 12 մարզադաշտ՝ Մոսկվայում (2), Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումը կկայանա Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում: