00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
5 շախմատիստ գլխավորում են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի աղյուսակըՄատս Հյումելսը մարզվել է ընդհանուր խմբի հետՍերժ Սարգսյան -Կարեն Կարապետյան պարտիան ավարտվե՞ց Հուզիչ տեսանյութ Ռոնալդուի երկվորյակ երեխաների մասնակցությամբ (տեսանյութ)Վահան Շիրխանյանը ազատ արձակվեցՌեյտինգային ընտրակարգի վերաբերյալ երկու տարբերակ է շրջանառվում. Առաջին փոխվարչապետ (տեսանյութ)Ադելը 3 տարվա ընդմիջումից հետո նոր ալբոմ կթողարկի (տեսանյութ) Թույլ չենք տալու անել քարոզչություն՝ այն վերագրելով բարեգործության. փոխվարչապետ (տեսանյութ)Տիմատին, երեք տարի տևած հարաբերություններից հետո, բաժանվել է ընկերուհուց (տեսանյութ, լուսանկարներ) Խաղի ժամանակ կենգուրուն ներխուժել է խաղադաշտ (տեսանյութ)

Մարտիմեկյան դեպքերի բացահայտման նպատակով հետախուզական աշխատանքներ կատարելու հանձնարարականներ են տրվել. գլխավոր դատախազություն

 ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են չբացահայտված, նաև վարույթները կասեցված սպանության և սպանության փորձերի դեպքերի, ինչպես նաև հանրային հնչեղություն ստացած այլ ծանր և առանձնապես ծանր, կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի քննությունների նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետության բարձրացման խնդիրները:

Այս մասին  տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: 

Արձանագրվել է, որ վերջին շրջանում հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեությունից հանրային սպասումներին զուգահեռ, նկատելիորեն աճել է այդ պայքարում քաղաքացիների կողմից իրավապահ մարմիններին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունն ու տրամադրվածությունը: Այս հանգամանքը ՀՀ գլխավոր դատախազի գնահատմամբ նոր նախադրյալներ է ստեղծում չբացահայտված, այդ թվում հանրային առանձնահատուկ ուշադրության արժանացած ծանր հանցագործություններով քննվող գործերի վարույթներում ներգրավված անձանց հետ ավելի սերտ համագործակցություն ծավալելու և դա հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը ծառայեցնելու առումով առավել նպատակային դարձնելու համար: Վերջինիս անհրաժեշտությունը մշտապես կարևորվել է հատկապես չբացահայտված սպանությունների և սպանության փորձերի, ինչպես նաև ծանր և առանձնապես ծանր այլ հանցագործությունների դեպքերով հարուցված այն քրեական գործերով, որոնց քննության լիարժեքության և օբյեկտիվության  վերաբերյալ մինչ այս հանրության մոտ առկա են եղել չփարատված կասկածներ կամ մտահոգություններ: 

Ըստ Արթուր Դավթյանի՝ օգտագործելով հանրային աջակցության այս ռեսուրսը, անհրաժեշտ է դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցների գործադրմամբ էականորեն ակտիվացնել նմանատիպ հանցագործությունների, դրանք կատարողների բացահայտմանը, քրեական պատասխանատության անխուսափելիության ապահովմանն ուղղված աշխատանքները: 

«Բազմաթիվ գործերով, որոնցով համարվել է, որ արվել է առավելագույնը, հարկավոր է ակտիվացնել նախաքննությունը, անհրաժեշտության դեպքում վերսկսել կասեցված վարույթները: Ըստ այդմ՝ ըստ ենթակայության, դատախազության ստորաբաժանումների ղեկավարների կողմից այդ գործերով պետք է հետաքննության համապատասխան մարմիններին տրվեն հանձնարարություններ՝ կտրուկ ակտիվացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքները: Ընդ որում՝ հանձնարարականները չպետք է կրեն ձևական բնույթ. հստակ պետք է նշել՝ կոնկրետ ում կամ ինչ ուղղություններով պետք է իրականացվեն օեպրատիվ-հետախուզական միջոցառումներ: Բացի դրանից, այդ բոլոր գործերով պետք է ակտիվ քննչական գործողություններ սկսելուն ուղղված ցուցումներ տրվեն քննիչներին»,-նշել է ՀՀ գլխավոր դատախազը: 

Հանձնարարվել է դատախազական ներգործության գործիքակազմի կիրառմամբ միջոցներ ձեռնարկել հատկապես ԱԱԾ քննչական վարչության, ՀՀ ՀՔԾ-ի և ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթներում գտնվող նման գործերով քննության պլանների թարմացման, քննչական գործողությունների նոր ուղղությունների մշակման ուղղությամբ: 

ՀՀ գլխավոր դատախազը մատնանշել է մասնավորապես մարտիմեկյան դեպքերին կատարված սպանությունների բացահայտումը, որոնց քննության արդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով, օգտվելով «Դատախազության մասին» նոր օրենքով ստեղծված հնարավորությունից, ձևավորվել է նախաքննության նկատմամբ հսկողության դատախազների խումբ, և արդեն իսկ հետաքննության մարմիններին տրվել են օպերատիվ–հետախուզական աշխատանքներ կատարելու հանձնարարականներ: 

Ի թիվս քննարկման առարկա դարձած նման խնդրահարույց այլ գործերի՝ խնդիր է դրվել ակտիվացնելու նաև ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը, որի նպատակով քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի կողմից արդեն վերցվել է ՀՀ ՔԿ վարույթից և փոխանցվել ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթին, ինչպես նաև հանձնարարվել է այս գործի շրջանակներում ևս ստեղծել դատախազների խումբ: 

Մեծապես կարևորվել է նմանատիպ, ինչպես նաև չբացահայտված այլ գործերով վարույթի ակտիվ մասնակիցների՝ դիմում-բողոքների կապակցությամբ կամ անհատական նախաձեռնությամբ պարտադիր անձնական ընդունելությունների կազմակերպումը՝ արդյունավետ համագործակցության ձևավորման, ինչպես նաև քննության ուղղությունների ճիշտ տակտիկական մոտեցումները ձևակերպելու նպատակով: 

Բացի վերոնշյալ գործերից, շեշտվել է նաև դատախազական մեխանիզմների կիրառմամբ խոշոր հարկերից խուսափելու, կանխամտածված սնանկության հատկանիշներով հարուցված և կասեցված, ՀՀ դատախազության համար առաջնահերթություն հանդիսացող կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քննության արդյունավետությունը բարձրացնելու, դրանցով ևս ծավալուն օպերատիվ-հետախուզական աշխատանքներ և քննչական ու դատավարական գործողությունների կատարւմը պահանջելու խնդիրը: 

Արթուր Դավթյանը հանձնարարել է նաև ուսումնասիրության առարկա դարձնել ՀՀ գլխավոր դատախազի և նրա տեղակալների կողմից հետաքննության մարմիններին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու նպատակով տրված հանձնարարությունների կատարման վիճակը՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման տեսանկյունից դրանց իրացման արդյունավետությունը գնահատելու և համապատասխան հետևություններ կատարելու համար:         

 

դիտվել է 2863 անգամ
Լրահոս
25 Հուն
Վարչապետի մոտ քննարկվել են պոտենցիալ ներդրումային ծրագրերի իրականացմանն օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունները ՊՆ-ն հայտարարում է պաշտպանական համակարգում գիտահետազոտական աշխատանքների կատարման մրցույթ Թե ինչու Երևան քաղաքի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Երևան քաղաքի ավագանու ՀՀԿ խմբակցությունը չպետք է շարունակեն պաշտոնավարելԵրգիչ Անդրեն վերջապես ցույց է տվել սիրելիին. լուսանկարներ Հայտնի է, թե ով կղեկավարի ԷջմիածինըՈստիկանին մեղադրանք է առաջադրվել քաղաքացուն ծեծելու համարՍաուդիան Արաբիա-Եգիպտոս՝ 2։1. թիմերը լքեցին պայքարը (տեսանյութ)Ուրուգվայն ուժեղ էր Ռուսաստանից (տեսանյութ)Աղասի Դարբինյանն ընտրվել է Վարչական դատարանի նախագահ Քիմ Քարդաշյանը ցույց է տվել, թե ինչպես է «ձգում» իր բարեմասնությունները (լուսանկարներ) Սաշիկ Սարգսյանին ոստիկանությունն է բերման ենթարկել. նոր մանրամասներ5 շախմատիստ գլխավորում են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի աղյուսակըՄատս Հյումելսը մարզվել է ընդհանուր խմբի հետՀրաժարվելով կոսմետիկ միջոցներից տեսաբլոգերը խնայել է տարեկան 4000 դոլար (լուսանկարներ, տեսանյութ) ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վաչագան Ղազարյանին` Սերժի ՎաչոյինՍերժ Սարգսյան -Կարեն Կարապետյան պարտիան ավարտվե՞ց Հուզիչ տեսանյութ Ռոնալդուի երկվորյակ երեխաների մասնակցությամբ (տեսանյութ)Վահան Շիրխանյանը ազատ արձակվեցՀոլլիվուդյան աստղի 12-ամյա դուստրը 2 դոլարով լիմոնադ է վաճառել գեյ շքերթի ժամանակ (տեսանյութ, լուսանկարներ) Սաշիկ Սարգսյանը բերման ենթարկվեց. բացառիկ տեսանյութՌեյտինգային ընտրակարգի վերաբերյալ երկու տարբերակ է շրջանառվում. Առաջին փոխվարչապետ (տեսանյութ)Ադելը 3 տարվա ընդմիջումից հետո նոր ալբոմ կթողարկի (տեսանյութ) Թույլ չենք տալու անել քարոզչություն՝ այն վերագրելով բարեգործության. փոխվարչապետ (տեսանյութ)Տիմատին, երեք տարի տևած հարաբերություններից հետո, բաժանվել է ընկերուհուց (տեսանյութ, լուսանկարներ) Խաղի ժամանակ կենգուրուն ներխուժել է խաղադաշտ (տեսանյութ)Նազիկ Ամիրյանը կձերբակալվիՀրազդանի քաղաքապետը հրաժարական կտա Մոգերինին պաշտպանել է Ալբանիայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելը Մամիկոն Ասլանյանի հավերժության գաղտնիքը...Ինչու է «Աշտարակ կաթ»-ը հրաժարվում կաթ ընդունել. մանրամասներՎաղարշյան փողոցում 14-ամյա Հայկի որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք Աշխատասենյակ առանց գույքի. պաշտոնաթող փոխմարզպետը գույքն իր հետ տարել էԹուրքիայի քրդամետ կուսակցության ազատազրկված թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը կասկածվում է մրցակից ակումբի ֆուտբոլիստին կաշառելու մեջ Ռազմական ոստիկանները շուրջօրյա ծառայություն կիրականացնեն «Զվարթնոց» օդանավակայանում Սերժ Թանկյանը Հայաստանի հետ կապված հավակնոտ ծրագրեր ունի Թուրքիայում նախագահական ընտրություններին քվեարկել են Պուտինի օգտին (ֆոտո)Ինչպե՞ս եղավ, որ ծակ շալվարով եկան պաշտոնի, և պարզվում է, որ միլիոնատերեր են. Լևոն ԲարսեղյանԿողոպուտ «Գաֆրի» ոսկու սրահում. փախչելիս վնասել են մեծ թվով թանկարժեք ավտոմեքենաներ ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի Կորած երեխային նկատել են Երևանի Վաղարշյան փողոցում «Կարմիր գծերը» ներկել եռագույն՝ դարձնելով դրանք հանրային տարածքՀայտնի է Թուրքիայի նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը Պորտուգալիայի ընտրանին նախապատրաստվում է Իրանի դեմ խաղին (լուսանկարները)«Լեռնային Ղարաբաղի հարցը չի կարող մեզ չանհանգստացնել». Վյաչեսլավ ՎոլոդինԲժիշկներն այլևս չեն ուզում «նալոգ» տալ. Երևանի թիվ 19 պոլիկլինիկայում կրքերը շիկացել են Լենա Նազարյանի գրառումը Մանվել Գրիգորյանի առանձնատան կենդանիների մասինՄունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Ոստիկանությունը կրկին «Էլլիպս»-ում էԱնձնագրային համակարգում ոստիկանությունը կարևոր փոփոխություններ է խոստանում
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԻմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան (տեսանյութ)Շմայսը տեղափոխվել է ԱԱԾ․ նոր մանրամասներ խուզարկությունից (լուսանկարներ) Armtimes.com Հարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներին«Զինվորի բաժին»-ը բեռնվել է Նազիկ Ամիրյանի ցուցումով (տեսանյութ) Մոսկվան տվեց համաձայնությունը. ի՛նչ գին կվճարի ՀայաստանըՓաշինյանի վճռական գրոհը ԱԺ-ումՏեսանյութ. Զարուհի Փոստանջյանը ներխուժել է Տարոն Մարգարյանի ավտոպարկՀրապարակային ներողություն խնդրեք Մանվել Գրիգորյանից. պաշտպանը՝ վարչապետին