Ռուսաստանի հավաքականի հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունը (տեսանյութ, լուսանկարներ)
СпортՄոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում Ռուսաստանի և Սաուդիան Արաբիայի հավաքականների դիմակայությամբ մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը:
Առաջին խաղում Ռուսաստանի ընտրանին 5 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը:
Առաջնության առաջին գոլի հեղինակը դարձավ Յուրի Գազինսկին, ով աչքի ընկավ 12-րդ րոպեին: Առաջին խաղակեսի վերջնամասում Դենիս Չերիշևը կրկնապատկեց իր թիմի գոլային առավելությունը (43'):
71-րդ րոպեին գոլ խփեց Արտյոմ Ձյուբան (71'), իսկ խաղավարտին իր երկրորդ գոլը խփեց Չերիշևը (91+1'):
Ռուսաստանի հավաքականի 5-րդ գոլը խփեց Ալեկսանդր Գոլովինը (90+5):
Լուսանկարները` Daily Mail-ից