Էդգար Գևորգյանն ազատվեց ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
ՔաղաքականԿառավարության որոշմամբ՝ Էդգար Գևորգյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Որոշումը ներկայացրել էր Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Գևորգյանն այս պաշտոնում նշանակվել էր 2016 թվականի դեկտեմբերից: