00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հայտնաբերվել են օրենքից դուրս գործող սգո սրահներԵրևանի դատախազը Հայկ Մարությանից պահանջել է տվյալներ Կենտրոնում գտնվող տարածքների կառուցապատման ու վարձակալության վերաբերյալ Հայաստանի հավաքականն արդեն Սարաևոյում է (լուսանկարներ)«Թող Շիրխանյանը 2 հարցի պատասխանի. Ի՞նչ եղավ 1 միլիոն դոլարի ադամանդի գործը, և որտե՞ղ էր ինքը Հոկտեմբերի 27-ին». Գառնիկ Իսագուլյան Իր թայֆին փողոց հանելով՝ Նիկոլը կփորձի փողոցային պայքարի մենաշնորհը պահել․ Մենուա ՀարությունյանԻնստագրամյան նորաձևություն․ ինչ են կրում ճաշակ թելադրողները (լուսանկարներ)NBA. օրվա արդյունքներն ու լավագույն դրվագները (տեսանյութ)«Խոզավարի» ապրելակերպի համար՝ 40․000 տուգանք Դպրոցի բակից հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 2 երիտասարդներԱնի Զախարյանը նոր հեղափոխություն է նախաձեռնում

Նիկոլ Փաշինյանի հարվածը «դոնպիպոներին»

Երեկ Էջմիածնում տեղի ունեցավ հանրահավաք, որի մասնակիցները պահանջում էին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը: Թեև ակցիայի կազմակերպիչները ջանք ու եռանդ չէին խնայել ցույց տալու համար, թե բողոքի ալիքը թավշյա հեղափոխության տրամաբանական շարունակությունն է, որ հասել է Սուրբ քաղաք, կասկած անգամ չկա, որ Էջմիածնի փողոցներում տեղի ունեցողը իրականում ոչ մի աղերս չունի ժողովրդական ընդվզման հետ: Պարզապես որոշ քրեական տարրեր՝ այս դեպքում՝ Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանը, ցանկանում է ժողովրդական ընդվզման անվան տակ լուծել սեփական խնդիրները:
 
Վերջին շրջանում քաղաքում հայտնվել են կրիմինալ «առաքյալներ», ովքեր մեկը մյուսին հերթ չզիջելով, փորձում են «ազատագրել» Էջմիածինը: Ողբերգությունն այն է, որ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` նույն ինքը՝ Դուբայի խանութներից մեկում կոստյում գողանալու վրա բռնված և մի քանի օր բանտում անցկացրած  Ճոյտը և նույն Դոն Պիպոն՝ ում անվան հետ բազմաթիվ հանցագործություններ են կապվում, իսկ նրա թիկնապահների կողմից պատանդ վերցնելու, պահելու, կտտանքների ենթարկելու գործը այդպես էլ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում չհայտնվեց՝  խոսում են թավշյա հեղափոխության անունից: Մինչդեռ՝ վերջին ամիսների քաղաքական աննախադեպ գործընթացն ուղղված էր հենց օլիգարխիայի և կրիմինալի դեմ:
 
Դոն Պիպոյի նպատակն իրականում հասկանալի է. պայմանվորված երկրում ստեղծված իրավիճակով՝ նա որոշել է հասարակությունը և, մասնավորապես, էջմիածնեցիներին պառակտելու ճանապարհով իր բաժին կտորը փախցնել իշխանությունից՝ ձեռքի հետ լուծելով նաև սեփական վրեժը, մոռանալով, սակայն, որ իշխանությունը, որին այդքան ձգտում են ինքն ու իր թիմակիցները, փողոցում գցած չէ, որ ով ցանկանա՝ վերցնի ու վայելի: Այն տեր ունի ու դրա տերը ժողովուրդն է, որի անունից խոսելու ոչ մի իրավունք որևիցե պիպո չունի, որքան էլ որ հայտարարի, թե եկել է հարազատ քաղաքը փրկելու: Ի դեպ, հիշեցնենք՝ մեկ տարի առաջ Պիպոն հայտարարում էր, որ Հայաստանի փրկությունը Կարեն Կարապետյանի մեջ է, և եթե իր խոսքերը սուտ դուրս գան, թող իրեն հիշեցնեն համապատասխան օրվա մասին: Հիշեցնում ենք ոչ միայն այդ օրվա մասին, այլև այն, որ նախորդ իշխանութունների օրոք նա այդպես էլ չհանդգնեց մատնացույց անել Էջմիածնի ենթադրյալ թերությունները, ծպտուն անգամ չհանեց այն «անտանելի ճնշումների» մասին, որի հեղինակն իբր քաղաքային իշխանությունն են և Մանվել Գրիգորյանը: Եվ, քանի որ Դոն Պիպոյի մեկ տարի առաջ հնչեցրած «ձոները» չեն մոռացվել, դեռ հարց է՝ ո՞ր արտաքին ուժերը կամ խաղացողներն են նրան տվել նման «առաքելություն», իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ սաբոտաժ իրականացնելու մանդատը, և ո՞ւմ է այդ սաբոտաժը ձեռնտու...
 
Ինչ վերաբերվում է Գեներալ Մանվելին, ում դեմ այդքան ջանասիրաբար պայքարում է Դոն Պիպոն, ապա նրան կարելի է սիրել, կամ չսիրել, ունենալ հակասական վերաբերմունք նրա անձի նկատմամբ, սակայն մի բան ակնհայտ է՝ երբ հող ազատագրած գեներալի դեմ փորձում են պայքարել քրեական «թայֆաների», օրենքով գողերի, կուսակցությունից կուսակցություն «թռչկոտող» քաղաքական միջակությունների միջոցով, ապա դա նույնական է սեփական պետության և պետականության դեմ դուրս գալու հետ: Պատերազմական վիճակում գտնվող երկիրն իրեն նման ճոխություն թույլ տալու իրավունք՝ պարզապես չունի:
 
Այո՛, ոչ ոք չի պատրաստվում պնդել, թե փոփոխություններ պետք չեն, այո,՛ միգուցե և դրանց կարիքն այսօր Էջմիածնում զգացվում է, սակայն աներկբա է նաև, որ ինչ-որ մեկին ցուցում տալու կամ ճանապարհ ցույց տալու իրավունք պետք է ունենան բացառապես նրանք, ովքեր ժողովրդի համար գոնե իրենց կյանքի ինչ-որ փուլում դրական գործ են կատարել, բայց ոչ երբեք հանցագործները, որոնք  թումանյանական Նազարի օրինակով հանկարծ դարձել են դոներ ու նույնիսկ պիպոներ:
 
Թերևս, հասկանալով նման «առաքյալների» տված խաղերի գինը, այսօր կոշտ հայտարարություն է տարածել վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ թույլ չի տա թավշյա հեղափոխության անունը օգտագործել մաֆիոզ պատերազմներում: Թեև Փաշինյանը անուններ չի նշել, սակայն այն փաստը, որ նման հայտարարությունը արվում է հենց Էջմիածնում՝ Դոն Պիպոյի կազմակերպած ցույցերի ֆոնին, բացահայտում է նաև Փաշինյանի ուղերձի իրական հասցեատիրոջը: Փաշինյանը, սակայն, մտածելու տեղիք ունի. կամա թե ակամա՝ իր իսկ կողմից նշված մաֆիոզ պատերազմների մասնակից են իր իսկ թիմակիցները: Նրանցից մի քանիսը երեկ ներկա էին հանրահավաքին, անգամ կազմակերպչական հանձնախմբում էին՝ դրանով իսկ լեգիտիմացնելով Դոն Պիպոյի կազմակերպած «խրախճանքը» և ասոցացնելով այն թավշյա հեղափոխության հետ: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ վարչապետ Փաշինյանը այնքան էլ լավ չի տիրապետում իր թիմում ստեղծված իրավիճակին և օրեցօր չհամակարգված, չհամաձայնեցված գործողություններն ավելի բացահայտ են դառնում: Մի բան ակնհայտ է՝ թավշյա հեղափոխությունը չի կարող ունենալ քրեական բաղադրիչ, նույնիսկ` մարտավարական նկատառումներով: Սա աններելի է և կարծում ենք` Հայաստանի նոր իշխանությունը պետք է ավելի հստակ ուղերձ հասցեագրի հասարակությանը, որ ինքը որևէ պարագայում դոնպիպոների անհրաժեշտությունն ունենալ չի կարող:
 
Լրահոս
21 Մար
Հայտնաբերվել են օրենքից դուրս գործող սգո սրահներԵրևանի դատախազը Հայկ Մարությանից պահանջել է տվյալներ Կենտրոնում գտնվող տարածքների կառուցապատման ու վարձակալության վերաբերյալ Հայաստանի հավաքականն արդեն Սարաևոյում է (լուսանկարներ)«Թող Շիրխանյանը 2 հարցի պատասխանի. Ի՞նչ եղավ 1 միլիոն դոլարի ադամանդի գործը, և որտե՞ղ էր ինքը Հոկտեմբերի 27-ին». Գառնիկ Իսագուլյան Իր թայֆին փողոց հանելով՝ Նիկոլը կփորձի փողոցային պայքարի մենաշնորհը պահել․ Մենուա ՀարությունյանԻնստագրամյան նորաձևություն․ ինչ են կրում ճաշակ թելադրողները (լուսանկարներ)NBA. օրվա արդյունքներն ու լավագույն դրվագները (տեսանյութ)«Խոզավարի» ապրելակերպի համար՝ 40․000 տուգանք Դպրոցի բակից հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 2 երիտասարդներԱնի Զախարյանը նոր հեղափոխություն է նախաձեռնում Գոռ Հովհաննիսյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուՍեքսուալ Ջենիֆեր Լոպեսը սիրելիի հետ` նոր գովազդային արշավում (լուսանկարներ) 23 թեկնածու՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համարԱջ ղեկով մեքենաները մաքսային կետից դուրս չբերվելու դեպքում կտեղափոխվեն ժամանակավոր պահպանության տարածք. ՊԵԿ Տիգրիս գետում նավ է խորտակվել. կան տասնյակ զոհեր (տեսանյութ) ՀՀ ԱԳ փոխնախարարը արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարին Քաղաքացու կոշիկի մեջ կասկածելի զանգված է հայտնաբերվել ԱՄՆ պետքարտուղարը Երուսաղեմում այցելեց Հարության տաճարի հայկական մաս և մոմ վառեց Արփինե Հովհաննիսյանը՝ դասական ոճում (լուսանկարներ)ԵԱՏՄ տարածքում ռոումինգի չեղարկման դեպքում ինչ կշահի ՀՀ քաղաքացին Խաչատուր Աբովյանը պահանջում է Զարթոնքի գյուղապետի հրաժարականը Երեխայի ծնունդով բնակարանի վարկառուի տոկոսադրույքը կնվազի 0,5 %-ով. նախագիծ Գարիկ Սարգսյանի «դուխով» հայտարարությունը. նա դասեր չի՞ քաղել Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ պատգամավորների առաջարկին Հայաստանի հավաքականը մեկնել է Բոսնիա և Հերցեգովինա«Անհամբեր, սրտատրոփ սպասումներով մեր երկրորդ հրաշքին». Լուսինե Թովմասյան Ֆրանսիական հեղափոխությունից հետո Ֆրանսիայում կար նաև Ոչխարի օրՌոբերտո Կարլոսը` «Ռեալ»-ի մարզումներին (տեսանյութ)Ֆլեշի Բարսեղը «էժան պրծավ». ո՞ր կծիկի քանդվելուց են վախենում իշխանություններըՓոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակումԻնչ ասել է՝ սուտ է եղել. Գուրգեն Եղիազարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին ԲԷՑ-ում հափշտակվել է 47 միլիոն դրամի հաղորդալար (տեսանյութ)Աննա Հակոբյանը Հաց բերողի մորը հանձնել է «Տիգրան Հայրապետյան»-ի անվան մրցանակ (լուսանկար) Արսեն Թորոսյանի քարոզչական մի փուչիկ էլ պայթեց, ու սա դեռ սկիզբն է Հայ մարմնամարզիկները` աշխարհի գավաթի եզրափակչում Ուկրաինայում արել են մարիխուանան օրինականանցելու առաջին քայլերը Հույս ունենք, որ ՄԻԵԴ-ի արձագանքը կսթափեցնի մեր որոշ դատավորների․ Մանվել Գրիգորյանի փաստաբանԴատարանը չպետք է դատական նիստի ժամանակ փաստաբանին կամ դատախազին տուգանի. Արթուր Դավթյան Գյուղապետի որդին, քրեական հեղինակությունների աջակցությամբ, հողերը գողանում է«Հայինկասացիա»–ից խոշոր գումար հափշտակելու մեջ կասկածվող վարորդը հեռացել է ՀայաստանիցՆոր նշանակումներ Մայր Աթոռում ՀՀ-ում, Արցախում և Ադրբեջանում արմատացած չեն ժողովրդավարական արժեքներն ու հաստատությունները. Սամվել Բաբայանի գրասենյակՉգրված պայմանավորվածությամբ անօրինական պահումներ. դպրոցի տնօրենը մեղադրանքները չի ընդունումՄոսկվայում վերջին հրաժեշտն են տվել հայտնի երգչուհի Յուլյա Նաչալովային (տեսանյութ, լուսանկարներ)Արցախի մանդատը պատկանում է Հայաստանին․ «Սասնա Ծռեր» Վարչական պաշտոն զբաղեցնող պարոն Կարապետյանը կարծես չունի բարձրագույն կրթություն«Գազպրոմ Արմենիա»-ն իր տարակուսանքն է հայտնում վարչապետի՝ «լևի գազ սպառող» հասկացության հետ կապվածՍա Փաշինյակի իշխանության հերթական խայտառակ որոշումն է․ ՇարմազանովՆախագահը տիկնոջ հետ՝ ձեռք-ձեռքի տվածՍեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է
Ամենադիտված
Վարդենիսում տղան հանգուցյալ հորից զանգ ստանալուց հետո կաթված է ստացել. armdaily.am Ի՞նչ է նշանակում Նոր Զելանդիայում ահաբեկչի զենքի հայերեն գրառումը. «Նովոստի–Արմենիա» (տեսանյութ)Դուրս իմ կաֆեի տարածքից. Արարատ Միրզոյանի կինը՝ հեղափոխական և հետհեղափոխական ակտիվիստների մասին Նաչալովայի հայրը հայտնել է երգչուհու մահվան պատճառը Պարզվել է Երևանի կենտրոնում սպանված երիտասարդի ինքնությունը Ես մինչև 2018 թ. ապրիլի 24-ը բջջային հեռախոսահամար երբևէ չեմ օգտագործել. Սերժ Սարգսյանի ցուցմունքը (մաս 3) Ցավոտ սեռական հարաբերությունները՝ ամուսնական աններդաշնակության պատճառ․ բժիշկ-սեքսոպաթոլոգի խորհուրդըՈրտեղ բռնեմ, կանաչապատելու եմ. Մկրտիչ Արզումանյան (լուսանկար)Արթուր Սարգսյանի տանից մեծ քանակությամբ զենք է հայտնաբերվելՆոր քրեական գործ՝ ընդդեմ Ալիկ Սարգսյանի և Լևոն Յոլյանի
ՊԵԿ-ի «Նակոլկա Շուշոն»՝ իր անձին վերաբերվող լուրերի մասինՄահացել է «Իմ անունն է» նախագծի հաղթող, 25-ամյա երգչուհի Մարիամ Հակոբյանը (տեսանյութ)Վարդենիսում տղան հանգուցյալ հորից զանգ ստանալուց հետո կաթված է ստացել. armdaily.am Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք է ստացել 3 քաղաքացի, որոնցից 1-ը ԱԺ պատգամավորի եղբորորդին էՅուրի Վարդանյանի առանձնատանն այսուհետ կապրի Սերժ Սարգսյանը Ի վերջո, ո՞ր պաշտոնյային է զանգահարել Նարեկ ՍարգսյանըՕրվա կադրը. Փաշինյանի ու իր տիկնոջ շաբաթ երեկոն«Սրտնեղում եմ». Մարիամ Փաշինյանը գրառում է կատարել Արյունոտ առավոտ՝ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում (լուսանկար)Կոնգրեսի օրակարգում են Հայաստանի դեմ պատժամիջոցները. ո՞րը կլինի Փաշինյանի քայլը
Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցՀրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՈւ դո՞ւ ես դուխից խոսում, արա´․ Ռոբերտ Քոչարյանի որդու պատասխանը՝ «Նավակ Ճոճողի»՝ Մարտի մեկի վերաբերյալ գրառմանըՊԵԿ-ի «Նակոլկա Շուշոն»՝ իր անձին վերաբերվող լուրերի մասինՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՕրենքի նոր նախագծով Կառավարությունը արգելում է փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկովՄահացել է «Իմ անունն է» նախագծի հաղթող, 25-ամյա երգչուհի Մարիամ Հակոբյանը (տեսանյութ)Փողոցային առևտրով զբաղվողները եղել են ՀՀԿ գրասենյակում և ծնկաչոք օգնություն խնդրել