Տեսանյութ. «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ արվեցին
ՏեսանյութերՀՀ կառավարությունը նոր նախագծով առաջարկում է՝
1. Ուժը կորցրած ճանաչել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքեում պետական տուրքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժի գումարների վճարման պարտավորության հետ կապված դրույթները,
2. Առանց մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի տաքսամոտորային փոխադրումներ իրականացնելու համար նախատեսել տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ նախկինում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի փոխարեն:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծերի ընդունումն այլ հավասար պայմաններում կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների փոփոխության, իսկ ՀՀ պետական բյուջեի ծախսերի վրա կունենալ չեզոք ազդեցություն: