Դպրոցական ըմբիշները ևս երեք մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
SportՀունգարիայի Դյոր քաղաքում կայացած Եվրոպայի դպրոցականների առաջնությունում հայաստանցի հունահռոմեական ոճի ըմբիշները նվաճել են 3 մեդալ:
Այս մասին տեղեկացրին ըմբշամարտի ֆեդերացիայից: 41 կգ քաշային Համլետ Առաքելյանը եզրափակչում 0:8 հաշվով պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլանբեկ Իսակովից: 44 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Հենրիկ Գևորգյանը:
Նա 8:4 հաշվով պարտության է մատնել բելառուս Ալեքսեյ Շիմանովիչին: 52 կգ քաշային կարգում 3-րդ տեղն է գրավել Դավիթ Ջոթյանը: Փոքր եզրափակչում նա շանս չի տվել թուրք Սերկան Սարիյարիին՝ 9:0:
Ավելի վաղ 48 կգ քաշային Եվրոպայի դպրոցականների առաջնության հաղթող է դարձել Մուշեղ Մկրտչյանը։ Նա եզրափակչում 4:1 հաշվով առավելության է հասել թուրք Մետին Կարաբեյիկի նկատմամբ։
Բրոնզե մեդալներ են նվաճել մինչեւ 44 կգ քաշային կարգի Վարդան Ամիրխանյանը և Դավիթ Մարգարյանը (62 կգ)։ Նրանք հաղթել են համապատասխանաբար Ադրբեջանի և Իսրայելի ներկայացուցիչներին։