Նորք Մարաշի զինված խմբից՝ Գառնիկ Մարգարյանը և Էդուարդ Ներսիսյանը ազատ արձակվեցին
ПравоԱյսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում շարունակվեց Նորք Մարաշի զինված խմբի գործով դատական նիստի դատավարությունը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ։
Դատավորը բավարարեց պաշտպանական կողմի միջնորրդությունը, և դատարանի դահլիճից ազատ արձակվեցին 2015 թվականի նոյեմբերին կալանավորված «Հայրենիք և Պատիվ» կուսակցության Գառնիկ Մարգարյանը և Էդուարդ Ներսիսյանը՝ «Ապարը»։
Դատարանը մերժեց Վահագն Սալնազարյանի և Վահան Շիրխանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, 2015 թվականին Երևանի Նորք թաղամասում վնասազերծվել էր 20 հոգանոց խումբ, որը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը։
Հավելենք, որ ամբաստանյալների պաշտպանները այս ընթացքում բազմիցս միջնորդել էին խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը, սակայն դատարանը մերժել էր։