Քլոե Քարդաշյանը երեխայի հետ միասին փախել է իր բոյֆրենդից (տեսամյութ)
ВидеоTMZ-ն գրում է, որ Քլոե Քարդաշյանը երեխայի հետ միասին փախել է իր բոյֆրենդից․ աստղը վերադարձել է տուն՝ Լոս Անջելես:
Քլոե Քարդաշյանը ապրիլին լույս աշխարհ է բերել դուստր, որի հայրը «Քլիվլենդի» բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնն է։ Ամեն ինչ լավ կլիներ, սակայն երեխայի ծնվելուց ընդամենը մեկ շաբաթ առաջ մարզիկը հաջողացրել է դավաճանել Քլոեին միանգամից երեք տարբեր աղջիկների հետ։
Բռնկվել էր մեծ սկանդալ, Քարդաշյան- Ջեներ գերդաստանը Քլոեին հորդորում էր տուն վերադառնալ՝ Լոս Անջելես (Քլոեն Քլիվլենդում էր ծննդաբերել), բայց հայուհին որոշել էր վերականգնել հարաբերությունները ու Թրիստանին երկրորդ հնարավորություն տալ՝ շարունակելով ապրել նրա տանը։
Քլոեն, այնուամենայնիվ, լքել է Թրիստանին ու իր դստեր հետ միասին վերադարձել տուն՝ Լոս Անջելես՝ ի ուրախություն Քարդաշյան- Ջեներ հսկայական ընտանիքի։
Ընտանիքի անդամները սոցցանցերում հրապարակել են մի քանի լուսանկար ու տեսագրություն։ Թրիստանից ոչ մի նորություն առայժմ չկա։