Վարորդի ուշագնացությունից հետո ուղևորներին հաջողվել է կանգնեցնել ավտոբուսը (տեսանյութ)
ВидеоՉինաստանում ավտոբուսի երկու ուղևորի հաջողվել է կանգնեցնել ընթացքի մեջ գտնվող ավտոբուսը, երբ վարորդն ուշագնաց է եղել։ Դեպքը տեղի է ունեցել Չժեցզյան նահանգի Վենչժոու քաղաքում։
Ավտոբուսում անվտանգության տեսախցիկն արձանագրել է պահը, թե ինչպես է վարորդն ուշագնաց լինում՝ անկախ իր կամքից պտտեցնելով ղեկը դեպի աջ։
Վայրկյաններ անց նրա մոտ են վազում երկու տղամարդ, նրանցից մեկը նետվում է վարորդի տեղը, ուղղում ղեկն ու կանգնեցնում մեքենան, իսկ մյուսը զննում է ուշագնաց վարորդին։ Արդյունքում՝ ավտոբուսի 30 ուղևորներից ոչ ոք չի տուժել, վարորդին հոսպիտալացրել են գլխուղեղի կաթված ախտորոշմամբ, նրա կյանքին վտանգ չի սպառնում։