Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային պաշարների օգտագործման թույլտվությունների տրամադրման փաստով քրգործի կարճման որոշումը վերացվել է. Դատախազություն
ArmeniaԴատախազությունը վերացրել է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրային պաշարներից 2008-2013թթ. ընթացքում սահմանվածից ավելի ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման փաստի առթիվ քրեական գործի կարճման որոշումը, քրեական գործի քննությունը վերսկսել է:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
«Դատախազը բողոքը բավարարել է, վերացրել կարճման որոշումը և քրեական գործի քննությունը վերսկսել»,- ասել են դատախազությունից: