Առաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա Զոհրաբյան Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Հայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ 

«Բա դո՞ւ ուր էիր...». Նաիրա Զոհրաբյանն ու Արթուր Դավթյանը նոր են նկատե՞լ Մանվել Գրիգորյանի ոչ այնքան անբասիր վարքագիծը (տեսանյութ)

Քաղաքական

Այսօր՝ հունիս 19-ին, ՀՀ Աժ արտահերթ նիստում  քննարկման դրվեց գեներալ Մանվել Գրիգորյանին  անձեռնամխելիությունից զրկելու հարցը։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց միջնորդագիր՝ Մանվել Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։

Իր ելույթի խոսքում Արթուր Դավթյանը նշեց, որ 6 խուզարկություններ են կատարվել Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում, որի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ռազմամթերք, սննդամթերք, հագուստ, կենցաղային իրեր, ավտոմեքենաներ։

Մոտ 20 րոպե տևած  մեղադրական խոսքում նա ներկայացրեց գործի վերաբերյալ մանրամասներ, խոսքը համեմեց Մանվել Գրիգորյանի տանից գտնված՝ հայ զինվորին ուղղված՝  աշակերտուհիներից մեկի նամակն ընթերցելով։

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջինը հերթագրվեց Գլխավոր դատախազին հարց տալու համար։

«Պարո՛ն դատախազ, այն, ինչ Դուք ներկայացրիք՝ մարադյոր, զինվորի հաց գողացող, իմ գնահատմամբ՝ պետական դավաճան Մանվել Գրիգորյանի կյանքից 1 օրվա, 1 ամսվա, 1 տարվա հանցագործություն չէր։ Հարցս հստակ է՝ ու՞ր էիք Դուք, ու՞ր էր մեր իրավապահ համակարգը, երբ Մանվել Գրիգորյանը գողանում էր առաջնագծում կանգնած զինվորի հացը։ Ե՞րբ իմացաք որ Մանվել Գրիգորյանը կատարել է Ձեր թվարկած շատ երկար հանցագործությունները»,- հարցրեց Նաիրա Զոհրաբյանը։

Գլխավոր դատախազը նկատեց, որ օրակարգին վերաբերվում է միայն «ե՞րբ իմացաք» հարցը։

«Իմացա 2018թ․-ի հունիսի 5-ից, երբ դատավարական օրենքով նախատեսված կարգով այս դեպքով սկսվեց իրականացվել վարույթ», -պատասխանեց Արթուր Դավթյանը։

Պատասխանը բարկացրեց  Նաիրա Զոհրաբյանին։

«Զարմանալի է, պարո՛ն դատախազ, տարիներ շարունակ մամուլը, ժողովուրդն, էջմիածնեցիները խոսում էին այն մասին, որ այդ կենդանին պատանդ էր վերցրել էջմիածին քաղաքը։ Սա ողբերգություն է, երբ մենք ականատես ենք լինում, թե ինչպես կարող է մարդը, որին տրվել է Արցախի բարձրագույն պարգևը, լինի սովորական, պրիմիտիվ էժանագին ջեբկիր»,- հուզված հակադարձեց Զոհրաբյանը։

Ակնարկելով պատգամավորի ընդգծված հուզականությունը՝ դատախազը, «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքով՝ հարցին հարցով պատասխանեց․ «Ինձ հիմա հարց է հետաքրքրում՝ Դուք այդ ամեն ինչին տեղյակ լինելով, եթե դրա մեջ տեսել եք առերևույթ հանցագործության հատկանիշներ, որպես ԱԺ պատգամավոր, երբևէ դիմե՞լ եք դատախազին կամ որևէ իրավապահ մարմնի, որ այդ  փաստով իրականացվի վարույթ կամ ստուգվի այդ հանգամանքը»։

Դատախազը նկատեց, որ Նաիրա Զոհրաբյանը կարող է այդ հարցին հետո պատասխանել։

Ո′չ պատգամավորը, ո′չ դատախազն այդպես էլ չկողմնորոշվեցին՝ ով որտեղ է եղել գեներալի՝ նշված հանցագործությունները կատարելու ժամանակ։

 

Լիլիթ Հակոբյան

 Տեսանյութը՝  Azatutyun.am-ի:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան
Ամենադիտված