Առյուծին շոյել փորձած զբոսաշրջիկը հազիվ է փրկվել գիշատչի հարձակումից (տեսանյութ)
VideoDaily Mail-ը գրում է, որ Հարավային Աֆրիկայում զբոսաշրջիկը մեքենայի պատուհանից փորձել է շոյել առյուծի գլուխը և հազիվ է փրկվել գիշատիչի հարձակումից։
Տղամարդը շատ է վախեցել, երբ առյուծը մռնչացել ու փորձել է հարձակվել իր վրա։ Զբոսաշրջիկը քիչ է մնացել ձեռքից գցի տեսախցիկը, իսկ այնուհետև շտապել է փակել պատուհանը։
«Դա շատ հիմար քայլ էր, առյուծն ունի բավականաչափ ուժ, որ կարողանա մարդու ձեռքից բռնելով՝ դուրս քաշել նրան մեքենայից ու պատառ-պատառ անել, կամ էլ ներս ցատկի ու հաշվեհարդար տեսնի բոլորի հետ», - ասել է Սաֆարի պարկի զբոսավար Նաաս Սմիթը։